Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) նամակ է հղել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն պարոն Աշոտ Բլեյանին՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման մասին 21.05.2008թ.
2008թ. մայիսի 15-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարել է «Հայրենի եզերք» խորագրով լուսանկարների մրցույթ և ակնկալում է Հայաստանի բոլոր ուսումնական հաստատությունների սովորողների ակտիվ մասնակցությունը:
2008թ. մայիսի 15-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) կայացավ ԿՏԱԿ-ի մարզային համակարգողների հերթական սեմինար-խորհրդակցությունը, որի նպատակը կատարված աշխատանքների ամփոփումն էր, բացթողումների ու թերությունների վերլուծությունը, հետագա ծրագրերի քննարկումը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԿՏԱԿ-ի կենտրոնական` Երևանի գրասենյակի աշխատակիցները և Հայաստանի բոլոր մարզերից ժամանած ԿՏԱԿ-ի մարզային համակարգողները: Սեմինարի ընթացքում առանձնապես կարևորվեցին Համաշխարհային բանկի վարկային ծրագրի հինգերորդ փուլի կազմակերպական աշխատանքները, Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ) անխափան գործունեությունը, «Կրթական համալիր էջ» http://www.armedu.am ինտերնետային պորտալի ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործումը, էլեկտրոնային ձեռնարկների բաշխման գործընթացը, դպրոցների համակարգչային սարքավորումների հաշվառումը և այլ հարցեր: Խորհրդակցության մասնակից մարզային համակարգողներին հանձնարարվեց իրենց աշխատանքը կազմակերպել ելնելով տվյալ մարզի առանձնահատկություններից, կազմել և պարբերաբար ԿՏԱԿ-ի կենտրոնական գրասենյակ ներկայացնել առաջարկ-վերլուծություններ դպրոցներում տեղեկատվական միջոցների ներդրման ընթացքի և աշխատանքի հետագա ուղղությունների մասին, սերտորեն համագործակցել մարզպետարանների կրթության վարչությունների և Կրթության ազգային ինստիտուտի մարզային մասնաճյուղերի հետ:
«Առավոտ» օրաթերթն անդրադարձել է կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման խնդրին 15.05.2008թ.
Չնայած ոլորտում իրականացվում են շահավետ թվացող բազում ծրագրեր
ՀՀ դպրոցներում ներկայումս կա մոտ 8500 համակարգիչ՝ չհաշված «Պենտիում 3»-ից ցածր հզորություն ունեցողները: Եթե 2006-ին համակարգիչ ունեցող դպրոցների տեսակարար կշիռը 53% էր, ապա 2007-ին՝ 92.15%: Ըստ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տրամադրած տվյալների՝ դրական միտում է նկատվում նաեւ մեկ աշակերտին բաժին ընկած համակարգիչների քանակի մասով: Եթե 2006-ին 71 աշակերտին էր բաժին ընկում 1 համակարգիչ, ապա 2007-ին՝ 49: Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ)՝ ՀՀ դպրոցներ ներմուծման գործընթացի համար պատասխանատու են ԿՏԱԿ-ը, Կրթության ազգային ինստիտուտը, Կրթական ծրագրերի կենտրոնը: Դպրոցներին՝ համակարգչային հագեցվածության շահավետ տարբերակ է առաջարկվում Համաշխարհային բանկի (ՀԲ) վարկային ծրագրով: >>> Աղբյուր՝ www.aravot.am
Բաց մրցույթի հայտարարություն 05.05.2008թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ապրիլի 23–ին հայտարարել է ԿՏԱԿ-ԱՊՁԲ-08/01 ծածկագրով բաց մրցույթ՝«Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի» գնման նպատակով։ Մրցույթի հայտարարությանը կարելի է ծանոթանալ «ՀՀ գնումների համակարգի» կայքում։
04.05.2008թ. «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» լրատվական–վերլուծական կենտրոնը 04.05.2008 թ. հաղորդագրություններում անդրադարձել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» գործունեությանը, մասնավորապես, Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի կառավարման, «Կրթական համալիր էջ» պորտալի շահագործման, էլեկտրոնային ձեռնարկների տարածման, համակարգչային ծրագրերի արտոնագրման–օրինականացման աշխատանքներին։ Այդ նյութերը ներկայացված են հետևյալ ինտերնետային էջերում.
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ