Սեմինար–խորհրդակցություններ Երևանի համայնքներում 23.06.2008թ. «Կրթության որակի և համապատասխանության» վարկային ծրագրի (համակարգչային սարքավորումների ձեռք բերում) 5-րդ փուլում ընդգրկվելու նպատակով Երևանի դպրոցների տնօրենների մասնակցությամբ կկազմակերպվեն սեմինար-խորհրդակցություններ ըստ հետևյալ ժամանակացույցի.
Էրեբունի համայնք (հ. 16 միջն. դպրոց)՝ 25.06.2008, ժամը 12։00,
Աջափնյակ համայնք (հ. 111 միջն.դպրոց)՝ 26.06.2008, ժամը 11։00 ։
Խորհրդակցություն Շիրակի մարզում 20.06.2008թ. Հունիսի 24–ին Գյումրիում տեղի կունենա խորհրդակցություն՝ Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում (ՀԴԻՑ) ընդգրկված Շիրակի մարզի դպրոցների տնօրենների և համակարգչային դասարանների պատասխանատուների մասնակցությամբ։ Խարհրդակցությունը կմասնակցեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և «Հարմոնիա» հիմնադրամի մասնագետները և նշված կազմակերպությունների Շիրակի մարզային համակարգողները։
«Հայրենի եզերք» լուսանկարների մրցույթն ավարտվեց 18.06.2008թ. Հունիսի 15–ին ավարտվեց «Հայրենի եզերք» մրցույթին լուսանկարներ ուղարկելու ժամկետը։ Հայաստանի ինը մարզերից ստացվել են շուրջ 300 աշխատանքներ, որոնք «Հայրենի եզերքի» հրաշալիքները պատկերող սիրով արված լուսանկարներ են։ Մրցույթի կազմկոմիտեն շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին՝ ուսանողներին, աշակերտներին և նրանց ուսուցիչներին։
Մրցույթի արդյունքների ամփոփման և մրցանակակիրներին որոշելու նպատակով ստեղծվել է մրցութային հանձնաժողով։
Մրցույթի ամփոփման և մրցանակների ու վկայականների հանձնման մասին կհայտարարվի լրացուցիչ։
«Հարմոնիա» հիմնադրամը երեք տարեկան է 13.06.2008թ.
Լրացավ Հայաստանի կրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները ներդնելու գործում մեծ դեր ունեցող «Հարմոնիա» հիմնադրամի երեք տարին։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը շնորհավորում է իր գործընկերոջը և ցանկանում բազում–բազում աշխատանքային հաջողություններ։
Մրցույթն ամփոփվեց 10.06.2008թ. 2008թ. մայիսի 29-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ամփոփվեց «Շարժական ինտերնետային–համակարագչային կայանի» գնման նպատակով հայտարարված մրցույթը։ Մրցույթի հաղթող ճանաչվեց «Մեդիտեք» ՍՊԸ–ն, որի հետ էլ 2008թ. հունիսի 9-ին կնքվեց «Շարժական ինտերնետային–համակարագչային կայանի» գնման պայմանագիրը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում ենք, որ սկսվել է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում գործող Համակարգիչների շրջանառու համակարգում դպրոցների ընդգրկման հինգերորդ փուլի նախապատրաստական գործընթացը: Նախնական դիմում-հայտերի լրացման և կնքման աշխատանքները կիրականացվեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) մարզային համակարգողների միջոցով: Ակնկալվում է դպրոցների ակտիվ մասնակցությունը:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն 06.06.2008թ.
04.06.2008թ.
2008թ. ապրիլի 17-ից հունիսի 4-ը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) իր ավարտական պրակտիկան անցկացրեց Երևանի հ.7 արհեստագործական ուսումնարանի սովորող Աստղիկ Հարությունյանը։ Նա բարեխղճորեն կատարում էր իրեն տրված հանձնարարությունները, ուշադրությամբ լսում ղեկավարի՝ ԿՏԱԿ–ի գործավար Ալվարդ Ասլանյանի ցուցումներն ու օգտակար խորհուրդները։
Աստղիկին հաջողություններ ենք մաղթում հետագա կյանքում։
Հայաստանի դպրոցների հեռահար ուսուցանման և արագ ինտերնետի համակարգերի տրամադրման ծրագիր 03.06.2008թ. «Բիլայն» ընկերությունը Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ պատրաստվում են իրականացնել Հայաստանի դպրոցների հեռահար ուսուցանման և արագ ինտերնետի համակարգերի տրամադրման ծրագիրը: Ծրագրի առաջին փուլում Բիլայնը Երևանի 10 դպրոցներին կտրամադրի 2-ական համակարգիչներ, արագ և բարձր որակի ինտերնետ կապ (մեկ տարի անվճար), իսկ Մայքրոսոֆթը` հեռահար ուսւցման և հաղորդակցման տեխնոլոգիաներ, ինչպես նաև ուսւմնական գործնթացների կազմակերպման միջոցներ։ Ծրագրի իրականացմանը կաջակցի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը:
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ