Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հայտարարած «Հայրենի եզերք» լուսանկարների մրցույթին մասնակցեցին Հայաստանի բոլոր մարզերի 44 ուսումնական հաստատությունների 146 սաներ։ Մրցույթի էլեկտրոնային փոստին ուղարկված 400–ից ավելի լուսանկարները տեղադրված են ԿՏԱԿ–ի ինտերնետային կայքում՝«Հայրենի եզերք» լուսանկարների մրցույթի պատկերասրահ էջում: Մասնակցները դպրոցների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ԲՈՒՀ–երի սովորողներ են։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում մրցութային հանձնաժողովն ամփոփեց «Հայրենի եզերք» խորագրով լուսանկարների մրցույթի արդյունքները։
Հանձնաժողովն ընտրեց մրցույթի հաղթողներին՝ առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրներին, ինչպես նաև «Տպավորիչ լուսանկար», «Ինքնատիպ լուսանկար», «Հայաստան» անվանակարգերի հաղթողներին։
Հանձնաժողովը որոշեց պարգևատրել. • մրցանակակիրներին՝ պատվոգրերով և խորհրդանշական նվերներով, • անվանակարգերի հաղթողներին՝ պատվոգրերով, • բոլոր մասնակիցներին՝ մասնակցության վկայագրերով։
Մրցանակակիրները. 1. Արեգ Բարսեղյան. «Շաքիի ջրվեժ» (Երևանի հ. 129 միջն. դպրոց, 4–րդ դասարան), առաջին մրցանակ 2. Սուսաննա Հարությունյան. «Սևանա լիճ» (Վանաձորի հ.1 միջն. դպրոց, 9-րդ դասարան), երկրորդ մրցանակ 3. Աստղիկ Պապիկյան. «Նորավանք» (Վանաձորի հ.19 միջն. դպրոց, 7-րդ դասարան), երրորդ մրցանակ
«Տպավորիչ լուսանկար» անվանակարգի հաղթողները.
1. Աննա Դարբինյան. «Ջրվեժ» (Վանաձորի հ. 19 միջն. դպրոց, 6–րդ դասարան) 2. Հասմիկ Ղազարյան. «Արարատն արևամուտին» (Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ) 3. Վահագն Ազարյան. «Արագած» (Երևանի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարան, 1–ին կուրս)
«Ինքնատիպ լուսանկար» անվանակարգի հաղթողները. 1. Աշոտ Սողոմոնյան. «Միայնակ ծերունին» (Վայքի հ.1 միջն. դպրոց, 8-րդ դասարան) 2. Հովսեփ Ղարադաղյան. «Մայմեխ լեռը» (Վանաձորի հ.1 միջն. դպրոց, 8-րդ դասարան) 3. Սմբատ Պետրոսյան. «Բացեք մեր աչքերը» (Դալարիկի միջն. դպրոց) 4. Նաիրի Արշակյան. «Դեղին ծաղիկ մը սիրելի ..» (Տաթևի միջն. դպրոց, 5-րդ դասարան):
Մրցանակների, պատվոգրերի և վկայագրերի հանձնման մասին կլինի լրացուցիչ տեղեկատվություն։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը սրտանց շնորհակալություն է հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին:
Համահայկական երիտասարդական 6–րդ համաժողով 12.08.2008թ. 2008թ. օգոստոսի 3-8–ը «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ Ծաղկաձորում տեղի ունեցավ համահայկական երիտասարդական 6-րդ համաժողովը: Այս միջոցառմանը մասնակցում էին Հայաստանը, Արցախը և Սփյուռքը ներկայացնող շուրջ 90 մասնակիցներ, ովքեր երիտասարդական, կրթական և մշակութային տարբեր կազմակերպությունների պատվիրակներ էին: Համաժողովին մասնակցում էին նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցներ Վահե Երիցյանը և Արփինե Դանիելյանը։
Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին մշակույթի, գիտության և բիզնեսի ոլորտների համահայկական հնչեղություն ունեցող բազմաթիվ հարցեր: Կարևորվեց նաև Հ1 հեռուստաընկերությունում սփյուռքահայ հեռուստադիտողի համար նոր՝ սփյուռքահայ տարբեր գաղթօջախների միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող հաղորդաշար ստեղծելու անհրաժեշտության հարցը, որի վերաբերյալ ընդունվեց բանաձև։
Համաժողովին, որպես պատվավոր հյուրեր, մասնակցում էին ՀՀ Կրթության և գիտության նախարար պարոն Ս. Սեյրանյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար պարոն Ա. Գևորգյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար պարոն Դ. Մուրադյանը և այլ պաշտոնյաներ, որոնք համաժողովի պատվիրակների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան իրենց ոլորտների խնդիրներին և պատասխանեցին մասնակիցների հարցերին:
ԿՏԱԿ–ի աշխատակիցները համաժողովին ներկայացրին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները։
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ