26.12.2008թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ամփոփեց «Հանրակրթական ոլորտի բարեփոխումներ» գերակա խնդրի լուծմանն ուղղված` հանրակրթական հաստատություններում ուսուցման նոր` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման ուղղությամբ 2008 թվականի չորրորդ եռամսյակում ԿՏԱԿ-ում իրականացված աշխատանքները և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ներկայացրեց «Տեղեկանք ՀՀ ԿԳՆ 2008 թվականի գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին»:
2008 թվականին ՀՀ կրթության և գիտության ոլորտում իրականացված ծրագրեր և միջոցառումներ 23.12.2008թ.
Հանրակրթության
ՀՀ կառավարության 2008թ. մարտի 13-ի որոշմամբ ընդունվել է «ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագիրը», որն ուղղված է նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիության եւ որակի ապահովմանը, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկման ավելացմանը։ Դրա հիման վրա մեկնարկել է փորձնական ծրագիր հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի 22 հաստատությունում։ Փորձնական ծրագրի այս փուլում ընդգրկված է 540 երեխա: Եվս 200 երեխայի ընդգրկմամբ նախադպրոցական կրթության եռամսյա ուսուցման մոդելի այս ծրագիրը իրականացվել է նաեւ Սյունիքի մարզի 8 հաստատությունում։
Ինչպես նախադպրոցական, այնպես էլ միջնակարգ կրթության ոլորտում մշակվել են մի շարք իրավական ակտեր՝ ՀՀ օրենքը «Հանրակրթության մասին», նորմատիվ փաստաթղթեր՝ «Ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման կարգը», «Տնօրենների ատեստավորման կարգը» եւ այլն:
Շարունակվել են աշխատանքները 12-ամյա դպրոցի անցման ուղղությամբ՝ մշակվել է առարկայական 10 չափորոշիչ եւ ծրագիր, հրատարակվել՝ 30 դասագիրք։
10 դպրոցում գործողության մեջ է դրվել ավագ դպրոցի փարձնական ծրագիրը:
Հանրակրթական դպրոցում ներդրվել է գնահատման 10 միավորանոց համակարգը։
ՀՀ հեռավոր , սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրեր է գործուղվել 91 ուսուցիչ։ Նպատակային ուսուցման շրջանակում 2008 թվականին մանկավարժական բուհերի 69 շրջանավարտ աշխատանքի է անցել համապատասխան մարզերում։
Հաշվի առնելով «Հայոց լեզու, գրականություն», «Մաթեմատիկա» եւ «Օտար լեզուներ» առարկաներից 2007-2008 ուսումնական տարվա ավարտական եւ միասնական քննությունների արդյունքները՝ 2008-2009 ուսումնական տարվա ավարտին բոլոր առարկաներից քննությունների անցկացման համար իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ։ Ընթացիկ գնահատման գործընթաց է կազմակերպվել ՀՀ բոլոր դպրոցներում։ Տպագրվել եւ անվճար բաժանվել են առարկայական ուղեցույցներ։
Իրականացվել են աշխատանքներ Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման, դպրոցները համակարգչային սարքավորումներով համալրելու ուղղությամբ։ Ներկայում ցանցում ընդգրկված 324 դպրոցին մինչեւ փետրվար կմիանա եւս 320-ը։ Շահագործվել է «Կրթական համալիր էջ» ինտերնետային պորտալը /www.armedu.am/. ստեղծվել է կրթական տեղեկատվական միջավայր, կազմակերպվել են առցանց կրթական միջոցառումներ /մրցույթներ, օլիմպիադաներ, գիտաժողովներ, քննարկումներ, հարցումներ և այլն/։ Կատարվել են Շարժական ինտերնետային համակարգչային կայանի ստեղծման և փորձնական շահագործման աշխատանքները:
Բազմացվել եւ ՀՀ 785 դպրոցներին տրամարդվել են Բաց հասարակության ինստնիտուտի օժանադակության հիմնադրամի աջակցությամբ ԵՊՀ ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված 14 էլեկտրոնային ձեռնարկները, դպրոցներում հիմնվել են էլեկտրոնային գրադարաններ։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ստեղծվել է «Կրթության տեղեկատվավերլուծական ծառայություն» բաժինը։
Ռազմահայրենասիրական դաստիարակության խթանման ուղղությամբ իրականացծվել են միջոցառումներ, 600 դպրոցի ռազմագիտության դասարան համալրվել է ուսումնական զենքով եւ դիդակտիկ նյութերով։ 278 դպրոցի տրամադրվել է հեռուստացույց եւ տեսասարք։
Նախարարության ինտերնետային կայքը «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կազմակերպած տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության արդյունքում ճանաչվել է տեղկության տրամադրման 2008 թվականի լավագույն ինտերնետային պաշտոնական կայք։
Դեկտեմբերի 2-ին Վայքի համար 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Կրթական համալիր էջ» պորտալում կազմակերպված «Հայրենի եզերք» խորագրով լուսանկարի մրցույթում «Ինքնատիպ լուսանկար» խորագրում մրցանակի արժանացած Աշոտ Սողոմոնյանի պատվոգրի հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և ԿՏԱԿ-ի Վայոց Ձորի մարզի համարգող Էդգար Մանուկյանը։
Դեկտեմբերի 12–ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նորաստեղծ Շարժական ինտերնետային-համակարգչային կայանը (ՇԻՀԿ) ուղևորվեց Շիրակի մարզ։ Սկսած դեկտեմբերի 13–ից մարզի Անիպեմզա գյուղի դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար ՇԻՀԿ–ը կկազմակերպի նախապես ծրագրած առաջին երկշաբաթյա համակարգչային դասընթացները։
Դեկտեմբերի 12-ին «Հայրենի եզերք» լուսանկարի մրցույթի կազմակերպիչները՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արեգ Գրիգորյանը և աշխատակիցներն այցելեցին Դալարիկի միջնակարգ դպրոց՝ մրցույթի «Ինքնատիպ լուսանկար» անվանակարգի հաղթող, «Բացեք մեր աչքերը» լուսանկարի հեղինակ, Սմբատ Պետրոսյանին պատվոգիր հանձնելու և դպրոցում իրականացվող ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Հյուրերը շրջեցին դպրոցում, դիտեցին աշակերտների ստեղծագործություններով հարուստ ցուցատախտակները։ Առանձնահատուկ հիացմունք առաջացրեց ֆոտոխմբակի աշխատանքը. տարբեր տարիքի աշակերտներն իրենց «ավագ ընկերոջ»՝ Արմենի (խմբակի ղեկավար, մանկավարժ) օգնությամբ ուսումնասիրում էին համապատասխան համակարգչային ծրագրեր, ձեռք էին բերում լուսանկարահանման հմտություններ։ Խմբակի սաներն իրենց ստեղծագործություններով ներկայանում են տարբեր ցուցադրությունների ու մասնակցում են մրցույթների։
Դպրոցի հանդիսությունների դահլիճում ԿՏԱԿ-ի տնօրեն Ա.Գրիգորյանը հանդիսավոր պայմաններում պատվոգիր և խորհրդանշական նվեր հանձնեց Սմբատին (Սմբատը լուսանկարը կատարել էր ֆոտոխմբակ հաճախելու առաջին շաբաթվա ընթացքում)։ Այնուհետև դպրոցի աշակերտներն ասմունքով, երգ ու պարով ողջունեցին միջոցառման մասնակիցներին։ Այս ամբողջ ընթացքում դպրոցի տնօրինության ու սաների կողքին էին Դալարիկ համայնքի բարեկամները՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Անի Ալեքսանյանը և հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Սերոբ Խաչատրյանը։ Վերանորոգված և բարեկարգ դպրոցը, ֆոտոխմբակի գործունեությունը և այլ ձեռքբերումներ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հովանավորության արդյունքն են։
Դեկտեմբերի 10-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում տեղի ունեցավ նորաստեղծ Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի (ՇԻՀԿ) շնորհանդեսը: Շարժական ինտերնետային-համակարգչային կայանը ստեղծվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ)` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկում և համակարգչային սարքավորումների պահպանում» ծրագրի (09.06.01.11) շրջանակներում: ԿՏԱԿ-ի պատվերով ՇԻՀԿ-ի պատրաստման աշխատանքներն իրականացրել է «Մեդիտեք» ՍՊԸ-ն: ՇԻՀԿ-ը հնարավորություն կտա Հայաստանի հեռավոր բնակավայրերի այն դպրոցներում, որոնք չունեն համակարգիչների բավարար քանակ և ինտերնետային կապով ապահովված չեն, կազմակերպել դասընթացներ` «Ինֆորմատիկա» առարկայի պետական ծրագրին համապատասխան: Նախատեսվում են նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ (համակարգչային հմտություններ, ինտերնետ, էլեկտրոնային փոստ): ՇԻՀԿ-ը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի թափքի վրա տեղադրված (կազմավորված) համակարգչային դասարան է` համալրված ինտերնետի արբանյակային ալեհավաքային համակարգով: Այն ունի անխափան վթարային էլեկտրասնուցման աղբյուր, օդորակման և ջերմակարգավորման, հրդեհային ահազանգման և հակաառևանգման համակարգեր: ՇԻՀԿ-ի համակարգչային դասասենյակն ունի տեղային ցանցում ընդգրկված և դեպի ինտերնետ ելք ունեցող համակարգիչներով (նոթբուք) և այլ անհրաժեշտ սարքավորումներով (տպիչ, ծրիչ) կահավորված 7 աշխատատեղ` վեց աշակերտի և մեկ ուսուցչի համար (տեղային ցանցն աշխատում է և’ գծային և’ անլար միացումներով): Դասասենյակի պատին ամրացված է ուսուցչի համակարգիչին միացած 42 դույմ անկյունագծով էկրանը, որը կրկնում է ուսուցչի համակարգչի մոնիտորի պատկերը: Առաջին դասընթացը կկազմակերպվի մոտակա օրերին Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար:
Հյուրերին ողջունեց ԿՏԱԿ–ի տնօրեն Արեգ Գրիգորյանը։ Միջոցառմանը մասնակցում էին և ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, Համաշխարհային բանկի Կրթության որակի և համապատասխանության ծրագրի ղեկավար Խուան Մանուել Մորենոն, «Փրոջեքթ Հարմոնիի» տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը։
«Հայրենի եզերք» լուսանկարի մրցույթի Գորիս քաղաքի և Տաթև գյուղի մասնակիցները ստացան պատվոգրեր և շնորհակալագրեր 08.12.2008թ.
Դեկտեմբերի 2-ին Գորիսի քաղաքի, իսկ 3-ին՝ Տաթև գյուղի դպրոցներում կազմակերպվեցին «Կրթական համալիր էջ» պորտալում կազմակերպված «Հայրենի եզերք» խորագրով լուսանկարի մրցույթի հաղթողների և մասնակիցների պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունները: Միջոցառումներին մասնակցում էին աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, ծնողներ, աշխատակիցներ և ԿՏԱԿ-ի Սյունիքի մարզի համարգող Գևորգ Գասպարյանը։ ԿՏԱԿ-ի Սյունիքի մարզի մարզային համակարգող Գ. Գասպարյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց մրցույթին մասնակցելու համար՝ կարևորելով նմանատիպ մրցույթների անցկացումը, որպես ուսման մեջ տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառելու լավագույն խթան: Ցուցադրվեցին մրցույթին մասնակցած լուսանկարները, որոնք տեդարված են «Հայրենի եզերք» մրցույթի առցանց պատկերասրահում: Մրցույթի բոլոր մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի, տարբեր անվանակարգերում հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով:
Այց Սյունիքի մարզի դպրոցներ 08.12.2008թ.
Դեկտեմբերի 3-6–ը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցներն այցելցին Սյունիքի մարզի Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում ընդգրկված դպրոցներ՝ ինտերնետ կապի առկայությունը, որակը և օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրելու, ուսուցիչներին ու աշակերտներին «Կրթական համալիր էջ» պորտալի հնարավորությունները ներկայացնելու և աշխատանքներին մասնակից դարձնելու նպատակով։ Այդ ընթացքում ԿՏԱԿ–ի աշխատակիցները եղան Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների 28 դպրոցներում, զրուցեցին տնօրենների և ինտերնետային–համակարգչային կենտրոնների աշխատակիցների հետ, քննարկեցին ինտերնետ կապի որակի և օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու և պորտալի հնարավորությունների օգտագործման հետ կապված հարցերը։ Քաջարանի համար 1 միջնակարգ դպրոցում «Կրթական համալիր էջ» պորտալի հայտարարած վիկտորինայի հաղթող, 11-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Լալայանին հանձնվեց նախատեսված մրցանակը։
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները դպրոցում 04.12.2008թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը «Կրթական համալիր էջ» պորտալում կազմակերպում է առցանց խորհրդաժողով՝ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները դպրոցում» թեմայով։ Ակնկալում ենք կրթական համակարգի և ՏՀՏ ոլորտի կրթական ծրագրեր իրականացնող բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ու անհատների (կրթական գործի կազմակերպման պատասխանատուներ, դպրոցների ղեկավարներ, ուսուցիչներ, բուհերի համապատասխան մասնագիտությունների ուսանողներ ու դասախոսներ և այլն) ակտիվ մասնակցությունը։
Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի սպասարկման ծառայությունների գնման բաց մրցույթ 25.11.2008թ.
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը շարժական ինտերնետային-համակարգչային կայանի սպասարկման ծառայությունների գնման նպատակով հայտարարում է բաց մրցույթ։
ԿՏԱԿ–ը ստացավ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն 20.11.2008թ.
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2008 թվականի նոյեմբերի 19–ի նիստում որոշեց բավարարել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հայտը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում շարժական արբանյակային կապի երկրային կայանի շահագործման համար ԿՏԱԿ–ին տրամադրել 14360ՄՀց/11360ՄՀց հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն։ Սույն թույլտվությունը ԿՏԱԿ–ին անհրաժեշտ է ստանալ Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը շահագործելու համար։
Սեփ. լր.
Ծրագրային համակարգերի արտոնագրերի գնման բաց մրցույթ 17.11.2008
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է ծրագրային համակարգերի արտոնագրերի գնման բաց մրցույթ։
«Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի» պահպանման համար անհրաժեշտ սարքավորումների գնման բաց մրցույթ 07.11.2008
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, հայտարարում է «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի» պահպանման համար անհրաժեշտ սարքավորումների գնման բաց մրցույթ։
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ