Մասնակցություն ստուգատես–շնորհանդեսին 26.01.2009թ.
2009թ. հունվարի 23-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ «Թվային տեխնիկական միջոցները որպես արդյունավետ կրթական գործիքներ» հանրապետական ստուգատես–շնորհանդեսը, որին մասնակցում էին և «Կրթական համալիր էջ» պորտալը ներկայացրին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ներկայացուցիչներ Արփինե Դանիելյանը, Մարիաննա Բադունցն ու Վահե Երիցյանը։
ՏՆՕՐՀՆԵՔ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ 23.01.2009թ.
Տնօրհնեքի արարողությունը գալիս է դեռևս առաքելական ժամանակներից։ Հայ Եկեղեցում տնօրհնեքի կարգ սահմանված է կատարել Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո, ինչպես նաև կատարվում է նորակառույց տան կամ հաստատության օրհնություն: Քահանան տուն մտնելով տալիս է Ծննդյան ավետիսը, երգում Մովսես Խորենացու «Խորհուրդ մեծ և սքանչելի» շարականը և իր քահանայական իշխանությամբ ու աստվածային հրամանով օրհնում ջուրը (մկրտության խորհրդանիշը), հացը և աղը (խաղաղության, առատության, բարեպաշտության խորհրդանիշերը):
Հունվարի 22-ին, երրրորդ տարին անընդմեջ, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում Սուրբ Ծննդյան տնօրհնեքի արարողությունը կատարեց Տեր Մխիթար քահանա Ալոյանը:
Խորհրդակցություն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում 22.01.2009թ.
Հունվարի 21–ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) տեղի ունեցավ խորհրդակցություն՝ մարզային համակարգողների մասնակցությամբ։ Ամփոփվեցին 2008 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և քննարկվեցին 2009 թվականի ծրագրերը։ Խորհրդակցության շրջանակներում ԿՏԱԿ–ի մարզային համակարգողները մասնակցեցին կազմակերպության նոր՝ Կրթության տեղեկատվավերլուծական ծառայություն բաժնի սեմինարին, որի ընթացքում ծանոթացան բաժնի աշխատանքներին, քննարկեցին մարզերում դրանց համակարգման հետ կապված հարցերը։
Համակարգչային դասընթացներ Արևադաշտ գյուղում 14.01.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային-համակարգչային կայանը (ՇԻՀԿ) Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում սկսեց 2009թ. ծրագիրը։ Հունվարի 14–ից գյուղի դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար ՇԻՀԿ–ը կկազմակերպի նախապես ծրագրած երկշաբաթյա համակարգչային դասընթացներ։
«Կրթական համալիր էջ» պորտալի նվաճումները Էլեկտրոնային բովանդակության 3–րդ համահայկական մրցույթում 08.01.2009թ.
2008թ. դեկտեմբերի 27-ին Երևանի Մոսկվայի տանը կայացավ Էլեկտրոնային բովանդակության 3–րդ համահայկական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Մրցույթը կազմակերպել և անցակցրել էին Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը և Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիան հայկական տպագրության 500–ամյակի առթիվ։ «Կրթական համալիր էջ» պորտալը (www.armedu.am) ճանաչվեց 8 լավագույններից մեկը՝ արժանանալով գլխավոր մրցանակի, ինչպես նաև «Էլեկտրոնային ուսուցում» անվանակարգում դարձավ հաղթող։
Հայաստանի դպրոցների ինտերնետային համալիր էջը՝ «Կրթական համալիր էջ» պորտալը Համաշխարհային բանկի «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագրի և Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ձևավորած պատվերի շրջանակներում մշակել է «Սի Էյչ Էս Վերիսել Սերվիս» ընկերությունը։
Պորտալը շահագործում է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ էլեկտրոնային բովանդակության ստեղծում և տեղադրում, ինտերնետային պաշարների ուսումնասիրություն և համակարգում, նորությունների և հայտարարությունների բաժինների վարում, վիրտուալ ֆորումների, համայնքների, խորհրդաժողովների, հարցումների, օլիմպիադաների ու վիկտորինաների կազմակերպում և այլն։
ԿՏԱԿ–ը շնորհավորում է իր գործընկերներին՝ Կրթական ծրագրերի կենտրոնին և «Սի Էյչ Էս Վերիսել Սերվիս» ընկերությանը Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթում պորտալի ունեցած հաջողությունների համար։
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ