Սեմինար–խորհրդակցություն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում 23.02.2009թ.
Փետրվարի 20-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կայացավ աշխատանքային սեմինար–խորհրդակցություն մարզային համակարգողների մասնակցությամբ։ Քննարկվեցին հետևյալ հիմնական հարցերը.
«Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների բազմացում՝ Հայաստանի բոլոր դպրոցները դրանցով ապահովելու նպատակով» Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (ԲՀԻՕՀՀ) դրամաշնորհային ծրագրի աշխատանքների արդյունավետ կազմակերպում։
Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին 2008/2009 ուսումնական տարվա վիճակագրական հաշվետվությունների մարզային շտեմարանների լրացում։
Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնում. 320 նոր դպրոցների ընդգրկում։
Համակարգչային ծրագրերի օրինականացման/արտոնագրման աշխատանքների կազմակերպում և իրականացում (քննարկմանը մասնակցեցին նաև «Մայքրոսոֆթ ԱրԷյ»–ի ներկայացուցիչներ Արմեն Պապյանը և «Գործընկերություն ուսման ոլորտում» ծրագրի պատասխանատու Քրիստինե Գյոնջյանը)։
Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը տեղափոխվեց Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղ 18.02.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) Բերքաշատ գյուղում 12–օրյա դասընթացներն ավարտելուց հետո տեղափոխվեց Արարատի մարզ։։ Այժմ ՇԻՀԿ–ը համակարգչային դասընթացներ է կազմակերպում մարզի Տիգրանաշեն գյուղի դպրոցի սովորողների և ուսուցիչների համար։
Անվտանգ ինտերնետ 12.02.2009թ.
2009 թվականի փետրվարի 10-ին Մեդիակրթության կենտրոնը և «Մայքրոսոֆթ» ընկերությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպել էին Անվտանգ ինտերնետի միջազգային օրվան նվիրված սեմինար: Արդեն 6-րդ անգամ նշվող համաեվրոպական այդ նախաձեռնությանը մասնակցում են աշխարհի շուրջ 50 երկրների սովորողներ, ուսուցիչներ և ծնողներ: Սեմինարում ներկայացվեցին համացանցում առկա ոչ պատշաճ բովանդակությունից և վիրտուալ ցանցերում առաջացող հնարավոր ռիսկերից պաշտպանվելու գործիքները:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակիցներ Հայկ Միրզոյանն ու Վահե Երիցյանը։
Մշակվել է ԿՏԱԿ–ի 2010-2012թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը 09.02.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) մշակվել է 2010-2012թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը։ Այս ծրագրով նախատեսվում է, որ առաջիկա տարիների, ինչպես և ընթացիկ 2009թ. ընթացքում, ԿՏԱԿ–ի գործունեության հիմնական ուղղությունները կլինեն.
Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ) սպասարկում, ցանցային սարքավորումների նորացում, նոր դպրոցների միացում ցանցին, շարժական ինտերնետային-համակարգչային կայանի շահագործում:
Կրթական համալիր էջ» պորտալի շահագործում (պաշարների ու բովանդակային պարունակության համալրում, կրթական առցանց միջոցառումների կազմակերպում), ԿՏԱԿ-ի կայքի վարում:
Դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների և դպրոցների ներքին ցանցերն ու համակարգչային ուսումնական կենտրոնները սպասարկող մասնագետների վերապատրաստում:
Հեռավար ուսուցման, ուսումնական գործընթացի էլեկտրոնային կառավարման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգերի մշակում և ներդրում:
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործման վերաբերյալ ուսումնաօժանդակ ձեռնարկների ու կից էլեկտրոնային նյութերի ստեղծում, հրատարակում և անվճար տարածում դպրոցներում:
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ձևավորում և գործունեության ապահովում:
Կրթական համակարգում օգտագործվող համակարգչային ծրագրերի արտոնագրման գործընթացի կազմակերպում:
Կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառի ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության ուսումնասիրություն, գործընկերային կապերի հաստատում և այդ ծրագրերի համակարգում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանը 2009թ. փետրվարի 3-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց կրթության և գիտության նախարարության 2008 թվականի գործունեության հաշվետվությունը 04.02.2008թ.
ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանը կրթության և գիտության նախարարության 2008թ. գործունեության հաշվետվության մեջ անդրադարձել է նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կատարած աշխատանքներին.
«....Ստեղծվել է Շարժական ինտերնետային-համակարգչային կայանը, և կազմակերպվել են առաջին փորձնական դասընթացները: Ներկայումս «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում» ընդգրկված է 324 դպրոց (ընդհանուր առմամբ, ինտերնետային կապով ապահովված են 365-ը): Նախատեսվում է, որ առաջիկա տարիներին հանրապետության բոլոր դպրոցները կմիանան այս ցանցին:...
...ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կրթական համալիր էջը /www.armedu.am/ ինտերնետային կայքերի միջև էլ. բովանդակության մրցույթի արդյունքում ճանաչվել է լավագույնը` էլ. ուսուցում անվանակարգում:...»
Կայացավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի խորհրդի նիստը 04.02.2008թ.
2009 թվականի փետրվարի 3-ին տեղի ունեցավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) խորհրդի նիստը: Քննարկվեցին ԿՏԱԿ-ի 2008թ. գործունեության հաշվետվությունը, 2009թ. գործունեության ծրագիրն ու ծախսերի նախահաշիվը: Խորհուրդը հաստատեց ներկայացված բոլոր փաստաթղթերը։ Նիստի ընթացքում խորհուրդն անդրադարձավ նաև ԿՏԱԿ–ում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության կողմից իրականացված ստուգման արդյունքներին։
Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը ժամանեց Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղ 03.02.2008թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային–համակարգչային կայանն (ՇԻՀԿ)Արևադաշտ գյուղում աշխատանքն ավարտելուց հետո ժամանեց Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղ։ Այժմ ՇԻՀԿ–ը համակարգչային դասընթացներ է կազմակերպում գյուղի դպրոցականների և ուսուցիչների համար։
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ