Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դպրոցներին հանձնվեցին արտոնագրերը և էլեկտրոնային ձեռնարկները 30.04.2009թ.
Ապրիլի 28–ին և 29–ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակիցներն ավարտեց Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դպրոցներին «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային ապահովման արտոնագրերի և էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների բաշխման աշխատանքները։
Լոռու մարզի դպրոցներին արտոնագրեր և Էլեկտրոնային ձեռնարկներ կբաշխվեն մայիսի 6–ին 30.04.2009թ. «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային փաթեթների («Վինդոուզ» օպերացիոն համակարգ, «Մայքրոսոֆթ Օֆիս» փաթեթ) արտոնագրերը և էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները Լոռու մարզի դպրոցներին կբաշխվեն մայիսի 6–ին։
Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դպրոցներին արտոնագրերի և Էլեկտրոնային ձեռնարկների բաշխման ժամանակացույց 23.04.2009թ.
«Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային փաթեթների («Վինդոուզ» օպերացիոն համակարգ, «Մայքրոսոֆթ Օֆիս» փաթեթ) արտոնագրերը և էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դպրոցներին կբաշխվեն համաձայն հետևյալ ժամանակացույցի.
Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր 22.04.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) սեմինար–խորհրդակցություններ է կազմակերպում Հայաստանի բոլոր մարզերում՝ դպրոցների տնօրենների, ինֆորմատիակայի ուսուցիչների և համակարգչային կենտրոնների աշխատակիցների մասնակցությամբ։ Միջոցառումների շրջանակներում մարզերի բոլոր դպրոցներին հանձնվում են «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային ապահովման արտոնագրերը և Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված և ԿՏԱԿ–ում լրամշակված ու բազմացված14 էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների փաթեթները։
Հերթական միջոցառումը Գյումրիում նախատեսված է անցկացնել ապրիլի 23–ին՝ «Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը»։
Շարժական ինտերնետային համակարգչային կայանը տեղափոխվեց Սյունիքի մարզ 22.04.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային համակարգչային կայանը ավարտեց աշխատանքը Վայոց Ձորի Հորս գյուղում և ժամանեց Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Վաղատուր գյուղ։
Խորհրդակցություններ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում 20.04.2009թ.
Նախօրոք հայտարարված ժամանակացույցով Արմավիրի, Արարատի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում կազմակերպվեցին սեմինար–խորհրդակցություններ՝ դպրոցների տնօրենների և ինտերնետային–համակարգչային կենտրոնների աշխատակիցների մասնակցությամբ։։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցները մարզերի բոլոր դպրոցներին հանձնեցին «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային ապահովման արտոնագրերը և սկավառակները։ Միջոցառման ընթացքում էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ չունեցող դպրոցները ստացան Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված և ԿՏԱԿ-ում բազմացված տասնչորս ձեռնարկները։ Էլեկտրոնային ձեռնարկները ներկայացրեցին ԿՏԱԿ–ի աշխատակիցները, իսկ ուսումնական գորընթացում դրանց կիրառման իրենց փորձը գործընկերներին փոխանցեցին տարբեր դպրոցների ուսուցիչներ։
Կոտայքի և Շիրակի մարզերի դպրոցներին արտոնագրերի և Էլեկտրոնային ձեռնարկների բաշխման ժամանակացույց 16.04.2009թ.
«Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային փաթեթների («Վինդոուզ» օպերացիոն համակարգ, «Մայքրոսոֆթ Օֆիս» փաթեթ) արտոնագրերը և էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները Կոտայքի և Շիրակի մարզերի դպրոցներին կբաշխվեն համաձայն հետևյալ ժամանակացույցի.
Շարժական ինտերնետային–համակարգչային կայանն ավարտեց աշխատանքը Վայոց Ձորի մարզի Արին գյուղում և տեղափոխվեց Հորս գյուղը 14-04-2009
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) Վայոց Ձորի մարզի Արին գյուղում ավարտեց համակարգչային դասընթացները գյուղի դպրոցականների և ուսուցիչների համար։ Այժմ ՇԻՀԿ–ը դասընթացներ է կազմակերպում մարզի Հորս գյուղում։
Արմավիրի, Արարատի, Արագածոտնի և Սյունիքի մարզերի դպրոցներին արտոնագրերի և Էլեկտրոնային ձեռնարկների բաշխման ժամանակացույց 09.04.2009թ.
Կրթության և գիտության նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև կնքված «Մայքրոսոֆթի դպրոցական համաձայնագրի» շրջանակներում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային փաթեթների («Վինդոուզ» օպերացիոն համակարգ, «Մայքրոսոֆթ Օֆիս» փաթեթ) արտոնագրերը և Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիռարական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված ու Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ԿՏԱԿ–ում բազմացված 14 էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներն Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի դպրոցներին կբաշխվեն համաձայն հետևյալ ժամանակացույցի.
Երևանի բոլոր դպրոցները ստացան Մայքրոսոֆթի համակարգչային ծրագրերի արտոնագրերը 07.04.2009թ.
Ավարտվեց Երևանի դպրոցներին «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային ապահովման արտոնագրերի և սկավառակների տրամադրման գործընթացը։ Սեմինարները կազմակերպվեցին նախօրոք հայտարարված ժամանակացույցով՝ ապրիլի 1–ից 6–ն ընկած ժամանակահատվածում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է արտոնագրեր հանձնել Հայաստանի մարզերի համակարգիչներ ունեցող բոլոր դպրոցներին։ Մարզերում կազմակերպվող սեմինարների ժամանակացույցը լրացուցիչ կհայտարարվի։
Եռամսյակային գործունեության հաշվետվություն 06.04.2009թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ամփոփեց «Հանրակրթական ոլորտի բարեփոխումներ» գերակա խնդրի լուծմանն ուղղված` հանրակրթական հաստատություններում ուսուցման նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման ուղղությամբ 2009 թվականի առաջին եռամսյակում ԿՏԱԿ-ում իրականացված աշխատանքները և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ներկայացրեց «Տեղեկանք ՀՀ ԿԳՆ 2009 թվականի գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին»:
Խորհրդակցություն Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում 01.04.2009թ.
Մարտի 31-ին Երևանի շուրջ քառասուն դպրոցների աշխատակիցների (տնօրեններ, ինֆորմատիկայի ուսուցիչներ և ինտերնետ-համակարգչային կենտրոնների աշխատակիցներ) մասնակցությամբ Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում կազմակերպվեց խորհրդաժողով։ Կազմակերպիչները՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ներկայացուցիչները, դպրոցներին հանձնեցին Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված և ԿՏԱԿ-ում բազմացված տասնչորս ձեռնարկները։ Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական և Գայի անվան հ.129 դպրոցների մասնագետները և աշակերտները ձեռնարկների արդյունվետ օգտագործման փորձը ներկայացրեցին հետաքրքիր շնորհանդեսների ցուցադրությամբ։
Միջոցառման ընթացքում դպրոցներին տրամադրեցին «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային ապահովման արտոնագրերը և սկավառակները։ Ինչպես հայտնի է, ՀՀ Կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Մայքրոսոֆթի դպրոցական պայմանագրի» շրջանակներում արտոնագրերի ձեռքբերման և բաշխման ծրագրերն իրականացնում է ԿՏԱԿ-ը։ Համաձայն պայմանագրի՝ ծրագրային ապահովման արտոնագրերը տեղադրվելու են Հայաստանի բոլոր դպրոցների մոտ ութ հազար համակարգիչներում։
Միջոցառմանը մասնակցում էին նաև «Մայքրոսոֆթ ԱրԷյ»-ի ներկայացուցիչները, ովքեր ծանոթացրեցին տրամադրվող արտոնագրերին և համակարգիչներում դրանց տեղադրման առանձնահատկություններին, ներկայացրեցին ՀՀ ԿԳՆ և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Գործընկերներ ուսման ոլորտում – Հայաստան» փոխըմբռնաման հուշագիրի շրջանակներում իրականացվող աշխատանքները։
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ