ՇԻՀԿ-ը Սյունիքի մարզի Հացավան գյուղում է և անցկացնում է դասընթացներ 18.05.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) Սյունիքի մարզի Դարբաս գյուղում ավարտեց աշխատանքը և ժամանեց Հացավան գյուղ։ Այժմ համակարգչային դասընթացներ է վարում համայնքի դպրոցականների և ուսուցիչների համար։
Դիպլոմային աշխատանքների գերազանց պաշտպանություն 18.05.2009թ.
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի «Կիրառական ծրագրավորում» և «Մուլտիմեդիայի դիզայն և ծրագրավորում» ֆակուլտետների ուսանողներ Պետրոս Հովսոյանը և Ռամելա Նալտակյանը մայիսի 16–ին հաջողությամբ պաշտպանեցին իրենց ավարտական դիպլոմային աշխատանքները՝ ստացան «գերազանց» գնահատականներ։ Պետրոս Հովսոյանը և Ռամելա Նալտակյանը փետրվարի 9–ից մարտի 9–ն իրենց պրակտիկան անցկացրեցին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ), որտեղ և ԿՏԱԿ–ի փոխտնօրեն Արմեն Կուլախսզյանի ղեկավարությամբ պատրաստեցին իրենց դիպլոմային աշխատանքները։ ԿՏԱԿ–ը շնորհավորում է Պետրոսին և Ռամելային ավարտական դիպլոմային աշխատանքների գերազանց պաշտպանության առիթով և մաղթում հաջողություններ աշխատանքային գործունեության ընթացքում։
Իմ տուն Հայաստան 18.05.2009թ.
Մայիսի 15–ին Երևանի Սիրահարների զբոսայգում «Հայաստան» համահայկական հիմնադրամը կազմակեպել էր ցուցահանդես – վաճառք՝ «Իմ տուն Հայաստան» խորագրով։ Ցուցահանդեսում ներկայացված էին Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան, Գյումրու «Տիրամայր Հայաստան Պողոսյան» կրթահամալիրի, «Ժան և Ալբերտ Պողոսյաններ» արվեստի դպրոցի, «Մեղվիկ» մանկապատանեկան կենտրոնի և Փարաքարի արվեստի դպրոցի սաների աշխատանքները։ Ի թիվս բազմաթիվ այլ այցելուների, ցուցադրված աշխատանքներով հիացան նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցները՝ ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ Վահե Երիցյանն ու Երևանի մարզային համակարգող Արփինե Դանիելյանը։ Նրանց հատկապես շատ դուր եկան փոքրիկ Գոհարիկի պատրաստած տիկնիկները, որոնցից մեկը գնեցին ի հիշատակ գեղեցիկ միջոցառման։
ՇԻՀԿ–ը դասընթացներ է վարում Սյունիքի մարզի Դարբաս գյուղում 11.05.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում ավարտելով աշխատանքը ժամանեց մարզի Դարբաս գյուղ և այժմ համակարգչային դասընթացներ է վարում համայնքի դպրոցականների և ուսուցիչների համար։
Մայիսի 6–ին Լոռու մարզի չորս քաղաքներում՝ Վանաձորում, Ալավերդիում, Սպիտակում և Ստեփանավանում դպրոցների տնօրենների և աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպված խորհրդակցություն–սեմինարների ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) մարզի բոլոր դպրոցներին հանձնեց «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային ապահովման արտոնագրերը և Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ Երևանի պետական համալսարանի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված, ԿՏԱԿ–ում լրամշակված ու բազմացված էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների փաթեթները։ ԿՏԱԿ–ի աշխատակիցները մասնակիցներին ծանոթացրեցին տրամադրվող արտոնագրերին և համակարգիչներում դրանց տեղադրման առանձնահատկություններին, ներկայացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես, էլեկտրոնային ձեռնարկների ընձեռած հնարավորությունները և ուսումնական գործընթացում դրանց օգտագործման անհրաժեշտությունը։ Դպրոցների տնօրենների հետ կնքվեցին արտոնագրերի հանձնման–ընդունման արձանագրություններ և էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների տրամադրման պայմանագրեր։
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ