Կայացավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի խորհրդի նիստը 26.06.2009թ.
2009 թվականի հունիսի 24–ին տեղի ունեցավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ԿՏԱԿ–ի խորհրդի անդամները ծանոթացան ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով խորհրդի կազմում կատարված փոփոխություններին, ընտրեցին խորհրդի նախագահ՝ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանին։ Այնուհետև, խորհուրդը քննարկեց ԿՏԱԿ-ի 2009թ. գործունեության ծրագրի կատարման ընթացքը, ծրագրի հիմանական ուղղություններով իրականացված աշխատանքներն ու ստացված արդյունքները և այլ հարցեր: Խորհուրդը հավանություն տվեց կատարված աշխատանքներին։
ՇԻՀԿ–ը Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում է 22.06.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում ավարտեց աշխատանքը և ժամանեց Գեղարքունիք գյուղ։ Այժմ ՇԻՀԿ–ը կազմակերպում է դասընթացներ Գեղարքունիք գյուղի դպրոցի աշակերտների համար։
Ընտրվեցին Մայքրոսոֆթի «Նորարար դպրոցներ» ծրագրի միջազգային փուլի դպրոցները 16.06.2009թ.
2008 թվականի դեկտեմբերի 3–ին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվել է «Գործընկերներ ուսման ոլորտում – Հայաստան» փոխըմբռնաման հուշագիրը, որով նախատեսվում են համագործակցության երեք հիմնական ուղղություններ՝ «Նորարարական դպրոց», «Նորարար ուսուցիչ» և «Նորարար աշակերտ»։ Համատեղ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով կողմերի միջև պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ և քննարկումներ, որոնց մասնակցում են նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ներկայացուցիչները։ Ծրագրի շրջանակներում 2009 թվականի մայիսին «Մայքրոսոֆթ ԱրԷյը» հայտարարել է «Նորարար դպրոցներ» բաղադրիչի նախնական՝ հայաստանյան փուլը, որի նպատակը «Նորարար դպրոցներ» մրցույթի միջազգային փուլի մասնակիցների ընտրությունն է։ Մասնակցության դիմում–հայտեր են ներկայացրել Հայաստանի շուրջ 20 դպրոցներ, որոնցից ընկերությունն ընտրել է հինգը. 1. Երևանի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր, 2. Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, 3. Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 4. Վանաձորի հ.1 միջնակարգ դպրոց, 5. Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան հ.10 միջնակարգ դպրոց։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը շնորհավորում ու հաջողություն է մաղթում «Նորարար դպրոցներ» ծրագրի միջազգային փուլի մասնակից դպրոցներին:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) Սյունիքի մարզի երեք բնկավայրերում՝ Վաղատուր, Դարբաս և Հացավան գյուղերում աշխատանքն ավարտելուց հետո ժամանեց Գեղարքունիքի մարզ։ Այժմ ՇԻՀԿ–ը կազմակերպում է դասընթացներ մարզի Շորժա գյուղի դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար։
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ