ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը իրականացնում է «Նախադպրոցական կրթության տեղեկատվական համակարգի տեխնիկական առաջարկի մշակման» աշխատանքները: Աշխատանքային խմբում ընդգրկված են նախադպրոցական կրթության կառավարման, կրթության կառավարման տեղեկատվական համակարգի, վիճակագրության, օրենսդրության, ծրագրավորման բնագավառների փորձագետներ: Տեղեկատվական համակարգի ստեղծմանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով հուլիսի 29-30-ը աշխատանքային խումբը Տավուշի մարզում կազմակերպել է սեմինար-խորհրդակցություն: Միջոցառմանը մասնակցել են նաև Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները, մարզի նախադպրոցական հաստատությունների տնօրենները և գլխավոր հաշվապահները: Սեմինար-խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախադպրոցական կրթության համակարգի ներկա իրավիճակը, նախադպրոցական կրթության վարչական վիճակագրության ներդրման ծրագրի և հաշվետվային ձևերի նախագծերը, հաշվետվային ձևերի ներդրման փորձնական փուլի արդյունքները, տեղեկատվական համակարգի ինտերֆեյսը:
1. Աշխատանքի վայրում Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի (ՇԻՀԿ) գործունեության ուսումնասիրություն։ 2. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի երկրորդ եռամսյակի հաշվետվություն։ Նիստն իր ձևաչափով տարբերվում էր խորհրդի պարբերաբար՝ երկու ամիսը մեկ անգամ կազմակերպվող նիստերից։ Արտագնա և ընդլայնված նիստն անցկացվեց Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի դպրոցում, որտեղ ՇԻՀԿ-ը հուլիսի 20-ից կազմակերպում է դասընթացներ տեղի և հարևան համայնքների դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար։ Դպրոցի տնօրինությունը և աշակերտները սրտաբաց դիմավորեցին Երևանից ժամանած հյուրերին։ Խորհրդի անդամները մինչև նիստը ծանոթացան ՇԻՀԿ-ի աշխատանքին, մասնակցեցին ուսուցիչների խմբի պարապմունքին, զրուցեցին ՇԻՀԿ-ի դասընթացներին մասնակցող աշակերտների հետ։
ԿՏԱԿ-ի խորհրդի նիստի օրակարգի հարցերը քննարկելուց և որոշումներ կայացնելուց հետո Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության փոխնախարար, ԿՏԱԿ-ի խորհրդի նախագահ Մանուկ Մկրտչյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյանը, փոխտնօրեն Արմեն Կուլախսզյանը, ԿՏԱԿ-ի խորհրդի անդամները, «Հարմոնիա» հիմնադրամի տնօրեն Մուրադ Մուրադյանը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի պատասխանատու Հակոբ Թիզյանը պատասխանեցին Դպրաբակի և հարևան գյուղերի դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին հուզող հարցերին, մասնակցեցին ծավալված հետաքրքիր քննարկումներին։ Մասնակիցները կարևորեցին նմանատիպ հանդիպումների արդյունավետությունը հեռավոր գյուղական համայնքների դպրոցների վարչական և ուսուցչական աշխատակազմերի հետ։
Ընդլայնված նիստի և հանդիպման ավարտից հետո խորհրդի անդամները ներկա գտնվեցին ՇԻՀԿ-ի հաջորդ՝ աշակերտների խմբի պարապմունքին։
ՇԻՀԿ–ը Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում է 23.07.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղում ավարտեց աշխատանքը և այժմ դասընթացներ է վարում նույն մարզի Դպրաբակ գյուղի դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար։
Տեղեկանք Էստոնիայի «Վագրի ցատկ» նախագծի օրինակով Հայաստանի հանրակրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի իրականացման վերաբերյալ 23.07.2009թ.
ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում 06.07.2009թ.
2009թ. հուլիսի 4–ին և 5–ին Դիլիջանում կայացավ «ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում» համաժողովը, որի կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն էր։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին ինտերնետի միջազգային ելքի, կապի գծերի ու ենթակառուցվածքների, ցանցերի փոխկապակցման, Հայաստանի ներքին ցանցի էլեկտրոնային բովանդակության (այդ թվում՝ կրթական), էլեկտրոնային ծառայությունների, ազգային ցանցի ստեղծման հրատապ ու կարևոր խնդիրները։ Համաժողովին ներկա էին և քննարկումներին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը համաժողովում ներկայացնում էին տնօրեն Արեգ Գրիգորյանը և փոխտնօրեն Արմեն Կուլախսզյանը։
ՇԻՀԿ–ը ժամանել է Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղ 06.07.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում ավարտեց աշխատանքը և այժմ դասընթացներ է կազմակերպում մարզի Գետիկ գյուղի դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար։
Եռամսյակային գործունեության հաշվետվություն 03.07.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն (ԿՏԱԿ) ամփոփեց «Հանրակրթական ոլորտի բարեփոխումներ» գերակա խնդրի լուծմանն ուղղված` հանրակրթական հաստատություններում ուսուցման նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման ուղղությամբ 2009 թվականի երկրորդ եռամսյակում ԿՏԱԿ-ում իրականացված աշխատանքները և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ներկայացրեց «Տեղեկանք ՀՀ ԿԳՆ 2009 թվականի գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին»:
Համաժողով «Տեխնոլոգիաների և նորարար մեթոդների օգտագործումը հանրակրթության համակարգում» թեմայով 02.07.2009թ.
Հուլիսի 1–ին Երևանում «Մայքրոսոֆթ» ընկերությունը կազմակերպեց «Տեխնոլոգիաների և նորարար մեթոդների օգտագործումը հանրակրթության համակարգում» թեմայով համաժողովը, որին հրավիրված էին կրթական ոլորտի այն ներկայացուցիչները, ովքեր կարևորում և նոր մոտեցումները, կրթական գործընթացում կիրառում են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ), նորարական մեթոդների ընձեռած հնարավորությունները։ Բացման խոսքով հանդես եկավ Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը, Համաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արեգ Գրիգորյանը։ Հայաստանում Մայքրոսոֆթի «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի ղեկավար Քրիստինե Գյոնջյանը համաժողովի հյուրերին ծանոթանացրեց նորագույն տեխնոլոգիաներով և նորարար մեթոդներով աշխատող ուսուցիչներին և շահագրգիռ անձանց համագործակցության նպատակով ստեղծված «Նորարար ուսուցիչների ցանց» (www.itn.am) կայքին: Համաժողովում ելույթներ ունեցան նաև ԿՏԱԿ–ի աշխատակիցները և ներկայացրեցին զեկուցումներ հետևյալ թեմաներով.
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ