պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 11-ի թիվ 408-Ն որոշմամբ: (ՀՀ Կառավարության թիվ 408-Ն որոշումը)
Կազմակերպության կանոնադրության մեջ ասվում է.
«Կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ու դրա շարունակականության ապահովումն է»:
«Կազմակերպության գործունեության նպատակներն են`
ա) հանրակրթական դպրոցները ժամանակակից համակարգչային սարքավորումներով համալրելը.
բ) հանրակրթական դպրոցների միջև համընդհանուր համակարգչային ցանցի ներդնումը.
գ) հանրակրթական դպրոցներում ինտերնետային կապի ներդնումը.
դ) հանրակրթական դպրոցներում համակարգչային ուսումնական կենտրոնների ստեղծումը.
ե) Հանրապետությունում տարվող կրթական տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառի բոլոր ծրագրերի կոորդինացումը.
զ) ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձրացման նպատակով, նրանց վերապատրաստումը.
է) հանրակրթական դպրոցների ինտերնետային համալիր էջի ստեղծումը և դրա շահագործումը.
ը) համակարգչային ուսումնական նյութերի և ծրագրային փաթեթների մշակումը, հրատարակումը, և տրամադրումը հանրակրթական դպրոցներին.
թ) համակարգիչների վարձակալության գործընթացի և շրջանառու հիմնադրամի կառավարումը.
ժ) կրթական տեղեկատվական և հաղորդակցման միջավայրի ստեղծումը` համակարգչային համընդհանուր ցանցում աստիճանաբար ներառելով միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական կազմակերպությունները»:
«Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը (Հայաստանի Հանրապետություն)` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, նրա լիազորած պետական մարմինը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և գործադիր մարմինը` ի դեմս տնօրենի և կոլեգիալ կառավարման մարմնի` ի դեմս խորհրդի»:
ԿՏԱԿ–ի խորհրդի կազմը.
Մանուկ Մկրտչյան (խորհրդի նախագահ), Կրթության և գիտության նախարարություն, փոխնախարար,
Վաղարշակ Ոսկանյան (խորհրդի քարտուղար), Կրթության ազգային ինստիտուտ, Վերապատրաստումների բաժնի պետ,
Արման Գալստյան, Տրանսպորտի և կապի նախարարություն,
Կարինե Հարությունյան, «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ, տնօրեն,
Ռոբերտ Վարդանյան, «Քվանտ» վարժարան, տնօրեն,
Հայկազ Նավասարդյան, Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, տնօրեն,
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ