Սեմինար–խորհրդակցություններ Սյունիքի մարզում 24.09.2009
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (Յունիսեֆ) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ձևավորված աշխատանքային խումբը շարունակում է իրականացնել «Նախադպրոցական կրթության տեղեկատվական համակարգի տեխնիկական առաջարկի մշակման» աշխատանքները: Աշխատանքային խմբում ընդգրկված փորձագետները Տեղեկատվական համակարգի ստեղծմանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով մեկնել են Սյունիքի մարզ՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցների, մարզի նախադպրոցական հաստատությունների տնօրենների և գլխավոր հաշվապահների մասնակցությամբ սեմինար-խորհրդակցություններ կազմակերպելու: Սեմինար–խորհրդակցությունները կազմակերպվեցին սեպտեմբերի 24–ին Գորիսում՝ Գորիսի և Սիսիանի տարածաշրջանում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար, իսկ հաջորդ օրը Կապանում՝ Մեղրու և Կապանի ներկայացուցիչների համար։
Միջոցառումների ընթացքում քննարկվել են նախադպրոցական կրթության համակարգի ներկա վիճակը, նախադպրոցական կրթության վարչական վիճակագրության ծրագրի և հաշվետվային ձևերի նախագծերը, հաշվետվային ձևերի ներդրման փորձնական փուլի արդյունքները և այլ հարցեր:
«Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում նոր ընդգրկված 320 դպրոցների ներքին ցանցերն ու համակարգչային ուսումնական կենտրոնները սպասարկող մասնագետների վերապատրաստում» ծառայության ձեռքբերման բաց մրցույթ 23.09.2009
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում նոր ընդգրկված 320 դպրոցների ներքին ցանցերն ու համակարգչային ուսումնական կենտրոնները սպասարկող մասնագետների վերապատրաստում» ծառայության ձեռքբերման նպատակով հայտարարել է բաց մրցույթ։
ՇԻՀԿ–ը Լոռու մարզի Ձյունաշող գյուղում է 22.09.2009
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) շարունակում է իր աշխատանքը և ներկայումս գտնվում է Լոռու մարզի Ձյունաշող գյուղում, որտեղ անցկացնում է դասընթացներ աշակերտների և ուսուցիչների համար։
Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում բարձրացվեց Հայաստանի պետական դրոշը։
Շնորհավո՛ր Անկախության 18-րդ տարեդարձը։
ԿՏԱԿ–ում տեղադրվեց «ՈՒսում 1» համակարգը 18.09.2009
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ) այցելեցին մեր գործընկերները՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) աշխատակիցները։ Նրանք ԿՏԱԿ-ի համակարգիչներում փորձաքննության նպատակով տեղադրեցին «Ուսում 1» համակարգը, որը ԵրՄՄԳՀԻ -ում ստեղծվել է ակադեմիկոս Արման Քուչուկյանի ղեկավարությամբ։
«Ուսում 1»-ը նախատեսված է հանրակրթական դպրոցների աշակերտների և ընդհանրապես հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների համար որպես համակարգչային գիտելիքների ինքնուսուցման և ինքնաստուգման արդյունավետ միջոց։ Ներկայումս ԵրՄՄԳՀԻ մասնագետները մշակում են այդ համակարգի կատարելագործված տարբերակը՝ «Ուսում 2»-ը։ Շուտով, ՀՀ Կրթության և գիտության նախարարի հրամանի համաձայն, կսկսվի նոր համակարգի փորձնական ներդրումը Հայաստանի 10 դպրոցներում։ Փորձարկումներից հետո «Ուսում 2»-ը կներդրվի բոլոր հանրակրթական հաստատություններում։
ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում–ֆորում 15.09.2009
Սեպտեմբերի 12-13-ին Աղվերանում կայացավ «ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում-ֆորումը», որը նվիրված էր Հայաստանի կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ուսուցման ու կիրառման հարցերին։ Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձան բարձրագույն կրթության, հանրակրթության, գիտության խնդիրներին։ Հանդիպմանը, բացի ՏՀՏ կազմակերպությունների ղեկավարներից, մասնակցում էին Հայաստանի կրթագիտական ոլորտի ներկայացուցիչները։ Ֆորումը կազմակերպել էր Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ և «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի հովանավորությամբ։ Ֆորումի ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը հանդիպման մասնակիկցներին ներկայացրեց տեղեկանք–հաղորդում «Հայաստանի հանրակրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերի մասին»։
Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի պահպանման համար անհրաժեշտ սարքավորումների գնման բաց մրցույթ 08.09.2009
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի պահպանման համար անհրաժեշտ սարքավորումների գնման նպատակով հայտարարել է բաց մրցույթ։
ՇԻՀԿ–ն այցելեց Լոռու մարզի Շամուտ գյուղ 07.09.2009
Մեկամսյա ընդմիջումից հետո Շարժական ինտերնետ–համակարգչային կայանը վերսկսել է իր աշխատանքը և ներկայումս գտնվում է Լոռու մարզի Շամուտ գյուղում, որտեղ անցկացնում է դասընթացներ աշակերտների և ուսուցիչների համար։
Այսօր մենք շատ հմայիչ հյուր ունեցանք. առաջին անգամ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն այցելեց երեքամսյա Նանե Մարգարյանը։ Նա ամենայն ուշադրությամբ ծանոթացավ ԿՏԱԿ–ի գործունեությանը, հետաքրքրվեց կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերով և հեռանկարներով։
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ