Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում քննարկվեց երկու հարց. 1. ԿՏԱԿ–ի ընթացիկ աշխատանքները 2. ԿՏԱԿ–ի երրորդ եռամսյակի հաշվետվությունը։ Կազմակերպության 2009թ. ընթացիկ աշխատանքների մասին տեղեկանքը և 2009թ. երրորդ եռամսյակի գործունեության հաշվետվությունը ներկայացրեց ԿՏԱԿ–ի տնօրեն Ա Գրիգորյանը։ Խորհուրդն ի գիտություն ընդունեց ներկայացված փաստաթղթերը և հավանություն տվեց կատարված աշխատանքներին։
Վերապատրաստման դասընթացներ դպրոցների ներքին ցանցերն ու համակարգչային ուսումնական կենտրոնները սպասարկող մասնագետների համար 29.10.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հայտարարած «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում նոր ընդգրկված 320 դպրոցների ներքին ցանցերն ու համակարգչային ուսումնական կենտրոնները սպասարկող մասնագետների վերապատրաստում» ծառայության ձեռքբերման բաց մրցույթն ամփոփվեց և ԿՏԱԿ–ի ու «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի միջև կնքվեց ծառայությունների մատուցման պայմանագիրը։ Շուտով Հայաստանի մարզերում կսկվեն մասնագետների վերապատրաստումները, որոնք նախատեսվում է ավարտել 2009 թվականի դեկտեմբերի 15–ին։
«Կրթության որակ և համապատասխանություն» ծրագիր 23.10.2009թ.
Հոկտեմբերի 22-ին Երևանում մեկնարկեց Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային առաջին ծրագրի ամփոփմանը և երկրորդ ծրագրի մեկնարկին նվիրված երկօրյա համաժողովը։ Այն կազմակերպել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը և «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակը։ Համաժողովում զեկուցումով հանդես եկավ և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) գործունեությունը ներկայացրեց ԿՏԱԿ–ի տնօրեն պրոֆեսոր Արեգ Գրիգորյանը։
ՇԻՀԿ–ը Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում է 23.10.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) Տավուշի մարզի Կիրանց գյուղում ավարտեց աշխատանքը և այժմ դասընթացներ է կազմակերպում մարզի Լճկաձոր գյուղի դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար։
Հրատարակվել է «Հանրակրթությունը Հայաստանում 2008-2009 ուսումնական տարում» ամենամյա վիճակագրական տեղեկագիրը 15.10.2009թ.
Հրատարակվել է «Հանրակրթությունը Հայաստանում 2008-2009 ուսումնական տարում» վիճակագրական տեղեկագիրը, որում ներկայացված են 2008-2009 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների գործունեությունը բնութագրող հիմնական վիճակագրական տվյալները։
Վիճակագրական տեղեկագիրը կազմել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Կրթության տեղեկատվավերլուծական ծառայություն բաժնի աշխատակիցներ Գագիկ Բադունցը (բաժնի պետ), Սամվել Մանուկյանը (ավագ մասնագետ) և Նաիրա Ենգիբարյանը (մասնագետ)։
Տեղեկագիրը տպագրվել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ֆինանսավորմամբ։
Ծրագիրն ավարտվեց 06.10.2009թ.
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն (ԲՀԻՕՀ ՀՄ)ընդունել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից իրականացված «Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների բազմացման աշխատանքներ` Հայաստանի բոլոր դպրոցները դրանցով ապահովելու նպատակով» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ հաշվետվությունը և ծրագիրը համարել ավարտված։ Ծրագրի իրականացման շնորհիվ Հայաստանի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները ստացան Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում լրամշակված 14 էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները, այդ հաստատություններում հիմնվեցին էլեկտրոնային գրադարաններ: ԿՏԱԿ–ի տնօրեն Ա.Գրիգորյանը ծրագրի ավարտի կապակցությամբ ԲՀԻՕՀ ՀՄ–ի գործադիր տնօրեն Լ.Մինասյանին ուղղված նամակում շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար։
ՇԻՀԿ–ը Տավուշի մարզի Կիրանց գյուղում է 05.10.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) ավարտեց իր աշխատանքը Լոռու Ձյունաշող գյուղում և մեկնեց Տավուշի մարզի Կիրանց գյուղ, որտեղ կանցկացնի դասընթացներ աշակերտների և ուսուցիչների համար։
«Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում նոր ընդգրկված 320 դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստում» ծառայության ձեռքբերման բաց մրցույթ 02.10.2009թ.
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում նոր ընդգրկված 320 դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստում» ծառայության ձեռքբերման նպատակով հայտարարել է բաց մրցույթ։
Եռամսյակային գործունեության հաշվետվություն 02.10.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն (ԿՏԱԿ) ամփոփեց «Հանրակրթական ոլորտի բարեփոխումներ» գերակա խնդրի լուծմանն ուղղված` հանրակրթական հաստատություններում ուսուցման նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման ուղղությամբ 2009 թվականի երրորդ եռամսյակում ԿՏԱԿ-ում իրականացված աշխատանքները և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ներկայացրեց «Տեղեկանք ՀՀ ԿԳՆ 2009 թվականի գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին»:
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ