ՆԱՄԱԿՆԵՐ ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ–ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ – ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի հեռավոր գյուղերի դպրոցականներին 21-րդ դարի տեխնոլոգիական զարգացումներին հաղորդակից դարձնելու նպատակով Շարժական ինտերնետային – համակարգչային կայանը (ՇԻՀԿ) 2009 թվականին այցելել է 20 գյուղական համայնքներ։ Կազմակերպված դասընթացների շնորհիվ վերապատրաստվել են 572 աշակերտներ և 182 ուսուցիչներ։ Դասընթացները վարել են «Հարմոնիա» հիմնադրամի աշխատակիցներ Հայկ Հայրապետյանը և Արթուր Միրիբյանը։
Կարծիքներ ՇԻՀԿ–ի գործունեության մասին
ՀՀ Կոտայքի մարզի Բուժականի դպրոց
2009թ. նոյեմբեր ամսին ԿՏԱԿ –ի շարժական կայանը գտնվում էր Կոտայքի մարզի Բուժական գյուղում։ Ձեր աշխատակիցներ Արթուր Միրիբյանի և Հայկ Հայրապետյանի կողմից անցկացվեցին համակարգչային դասընթացներ 30 աշակերտների և 6 ուսուցիչների համար։ Մասնակիցները մեծ սիրով էին հաճախում դասընթացներին։ Ձեր աշխատակիցները դասընթացները կազմակերպել էին այնքան հետաքրքիր և մատչելի, որ այդ 12 օրերի ընթացքում ոչ մի բացակայություն չգրանցվեց։ Քանի որ գյուղը չունի ինտերնետային կապ, ձեր կայանի միջոցով հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալու ինտերնետին և Ինտերնետից օգտվելու տեխնիկային։ Հատկապես ուզում ենք նշել ձեր աշխատակիցներ Արթուր Միրիբյանի և Հայկ Հայրապետյանի պրոֆեսիանալ կարողություններն ու մանկավարժական հմտությունները։ Նրանք սիրով և համբերատարությամբ պատասխանում էին մասնակիցների նույնիսկ ամենապարզ հարցերին և չէին զլանում անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ։ Ցանկալի կլիներ, որ նման բարեգործական միջոցառումներ հաճախակի կազմա կերպվեին մեր դպրոցում։ Բուժականի միջնակարգ դպրոցի ողջ կոլեկտիվը շնորհակալություն է հայտնում ԿՏԱԿ-ի տնօրինությանը նման բարեգործական միջոցառում կազմակերպելու հանար և հատկապես ձեր աշխատակիցներ Արթուր Միրիբյանից և Հայկ Հայրապետյանից դասընթացները բարձր մակարդակով անցկացնելու համար։
Դպրոցի կոլեկտիվի և ողջ աշակերտության անունից 24.12.2009թ.
ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա համայնքի դպրոց
Շնոհակալություններս ու խոսքս ուղղում եմ ԿՏԱԿ կազմակերպության տնօրեն Արեգ Գրիգորյանին, ով այս գործընթացին այսքան համապատասխան աշխատակիցներ է ընտրել: Ձեր աշխատակիցներ Հայկ Հայրապետյանը և Արթուր Միրիբյանը մեծ պատասխանատվությամբ ու սիրով են կատարում իրենց ստանձնած գործը: Այդ իսկ առումով մեր շնորհակալությունն ենք հայտնում նաև նրանց ու ցանկանում ենք, որ այս բացառաիկ հնարավորությունը շարունակական բնույթ կրի… Մենք սպասում ենք Ձեզ…
Դպրոցի տնօրեն ` Սուսաննա Հակոբյան 17.12.2009թ.
Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի դպրոց
Սովորաբար, երբ մոտենում են Ամանորյա տոները մարդիկ դառնում են ավելի զգացմունքային, փխրուն հոգիներով, կարծես բոլորը սկսում են հավատալ հեքիաթներին, հրաշքներին և իհարկե Ձմեռ պապիկի կախարդական նվերներին: Այսօր ես նույնպես դարձել եմ մի տեսակ զգայուն, երբ թերթում էի իմ նկարների հավաքածուն և աչքիս առան անցած հունվարյան այն սքանչելի նկարները, որոնք պատմում էին շարժական ինտերնետ կայանի կատարած աշխատանքների մասին: Երբեք չեմ մոռանա այդ օրերին մեր աշակերտների խանդավառությունը, դպրոցը նվեր ստացավ այն միակ համակարգիչը, որին այդքան անհաբերությամբ սպասում էինք և հանկարծ դրան գումարած ՇԻՀԿ-ի Հայկի և Արթուրի ջերմ ներկայությունը, որոնք թե իրենց մասնագիտական գիտելիքներով, և թե իրենց մարդկային յուրօրինակ վերաբերմունքով «գողացան» մեր երեխաների հոգիները և 12 օր շարունակ պահեցին իրենց կախարդական ազդեցության տակ: Չգիտեմ ինչու թվում է, թե հունվարյան արձակուրդներին նույնպես պետք է մի օր գնամ դպրոց և տեսնեմ այն կախարդական մեքենան, որին մեր աշակերտները այդքան կապվեցին և ստացան այն գիտելիքները, որոնք այսօր նրանց այդքան պակասում էր: Պետք է բացեմ դուռը և տեսնեմ այն երիտասարդ տղաներին, որոնք թողած իրենց անձնական կյանքը կատարում են այդ հայրենանվեր գործը` հեռավոր գյուղերի մանուկներին տանելով համակարգչի, ինտերնետի կախարդական աշխարհը: Կուրախանամ այն փոքրիկ երեխայի նման, որը կատարված է տեսնում իր Ամանօրյա երազանքը:
Դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի
17.12.2009թ.
ՀՀ Տավուշի մարզի Լճկաձորի հիմնական դպրոց
Մեր դպրոցի ուսումնական առօրյայում մեծ առաջադիմական ու լուսավոր քայլ էր Շարժական ինտերնետ-կայանի այցելությունը այս տարվա հոկտեմբեր ամսին: Մեր ուսուցիչները և աշակերտները մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ էին մասնակցում դասընթացներին, և օր օրի զգալիորեն ավելանում էին նրանց գիտելիքներն ու հմտությունները: Այս դասընթացի շնորհիվ շատ ուսուցիչների համար հնարավոր է դարձել ժամանակակից տեխնոլոգիաներով դասի անցկացումը: Այս ամնեին մեծապես նպաստեց նաև հարմարավետ վագոն դասարանի առկայությունը,որն ապահովում էր առավելագույն արդյունավետություն ուսումնական պրոցեսին: Բոլոր մասնակիցներն գոհ էին դասընթացավարների `Հայկ Հայրապետյանի և Արթուր Միրիբյանի վերաբերմունքից ու պատրաստակամությունից: Դպրոցի տնօրինությունը և մանկավարժական կոլեկտիվը իր խորին երախտագիտությունն է հայտնում և նշում,որ մեծ սիրով նորից կմասնակցեինք նման վերապատրաստման դասընթացին:
Դպրոցի տնօրեն՝ Ռ.Մալինյան
ՀՀ Սյունիքի մարզի Դարպաս գյուղի դպրոց
ԿՏԱԿ կազմակերպության կողմից 2009թ-ի մայիս ամսին 12 օրով Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը գտնվում էր մեր դպրոցում` ՀՀ Սյունիքի մարզի Դարպաս գյուղում: Նախքան Շարժական ինտերնետային–համակարգչային կայանի մեր մոտ գալը մենք ունեինք որոշակի գիտելիքներ համակարգչի մասին և որոշակի չափով աշխատում էինք: Արթուր Միրիբյանի և Հայկ Հայրապետյանի տված գիտելիքների շնորհիվ այժմ մենք կարողանում ենք ավելի հեշտ օգտվել համակարգչից և ինտերնետ տեղեկատվական ծրագրից: Շնորհակալություն ենք հայտնում ԿՏԱԿ կազմակերպությանը, դասավանդող ուսուցիչներին և ցանկանում նրանց այցը մեր դպրոց:
Դպրոցի տնօրինություն, ուսուցչական կազմ, աշակերտական կոլեկտիվ
ՀՀ Կոտայքի մարզի Հատիսի Վ. Վարդանյանի անվան դպրոց
Հարգարժան պարոն Կուլախսզյան, ՀՀ Կոտայքի մարզի Հատիսի Վ. Վարդանյանի անվան միջն. դպրոցի մանկավարժների և աշակերտների անունից խորին շնորհակալություն եմ հայտնում ԿՏԱԿ-ի տնօրինությանը` հանձինս տնօրեն Արեգ Գրիգորյանին և ՀՀ ԿԳ նախարարությանը մեր դպրոցին ընձեռած այս բացառիկ հնարավորության համար: Շարժական ինտերնետային համակարգչային կայանում կազմակերպված 12-օրյա դասընթացը աննախադեպ ձեռքբերում էր մեր աշակերտների և ուսուցիչների համար: Շարժական ինտերնետային համակարգչային կայանի շահագործողներ` Հայկ Հայրապետյանը և Արթուր Միրիբյանը իրենց հարուստ գիտելիքների և մեծ ջանքերի շնորհիվ շատ կարճ ժամանակում կարողացան մեր աշակերտներին հաղորդել բավականաչափ գիտելիքներ համակարգչի և ինտերնետի մասին: Տպավորված ենք հատկապես այն հանգամանքով, որ մեր օրերում կան նման երիտասարդներ, որոնք այդքան նվիրված են իրենց գործին, պարտաճանաչ են և բանիմաց: Նման մասնագետների օգնությամբ կարելի է հաջողել ցանկացած գործ: Այս ծրագիրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր երկրում կարևորվում է կրթական գործընթացը: Հատկանշական է, որ ի վերջո ուշադրության են արժանացել հեռավոր գյուղերի դպրոցները, որտեղ կա ինֆորմացիայի պակաս: Հավատացնում ենք, որ Ձեր կազմակերպած աշխատանքները լիովին ծառայել են իրենց նպատակին և ցանկանում ենք, որ դրանք լինեն շարունակական: Սիրով սպասում ենք Ձեզ մեր դպրոցում:
Դպրոցի տնօրեն՝ Ադելաիդա Եփրեմյան 12.12.2009թ.
ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի դպրոց
ՀՀ Արարատ մարզի Տիգրանաշենի հիմնական դպրոցի աշակերտների, ուսուցիչների և տնօրենի կողմից խորին շնորհակալություն ենք հայտնում ԿՏԱԿ–ին, ԿԳ նախարարությանը՝ 2009թ. փետրվար ամսին 12 օրյա համակարգչային դասընթացների կազմակերպման և ուսուցման համար։ Դպրոցի աշակերտները, ուսուցիչները, համայնքի անդամները բավականին գիտելիքներ ձեռք բերեցին, թե ինչպես օգտվել համակարգչից, ինտերնետից։ Շարժական ինտերնետային համակարգչային կայանի աշխատակիցներ Հայկ Հայրապետյանը, Արթուր Միրիբյանը, զինված համակարգչային նորագույն սարքավորումներով, նորագույն տեխնիկայով, մեծ աշխատանք կատարեցին Տիգրանաշեն գյուղում։ Խնդրում ենք հնարավորության դեպքում ևս մեկ անգամ Շարժական ինտերնետային համակարգչային կայանը գործուղել գյուղ Տիգրանաշեն։
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ