«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (ԿՏԱԿ) հայտարարած «Շարժական ինտերնետային–համակարգչային կայանի շահագործում» ծառայության ձեռքբերման բաց մրցույթն ամփոփվեց և ԿՏԱԿ–ի ու «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի միջև կնքվեց ծառայությունների մատուցման պայմանագիրը։
Կնքվեց «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկում» ծառայության մատուցման պայմանագիրը 29.12.2009թ.
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (ԿՏԱԿ) հայտարարած «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկում» ծառայության ձեռքբերման բաց մրցույթն ամփոփվեց և ԿՏԱԿ–ի ու «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի միջև կնքվեց ծառայությունների մատուցման պայմանագիրը։
Ամփոփիչ խորհրդակցություն 29.12.2009թ.
Դեկտեմբերի 29-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) անցկացվեց ԿՏԱԿ-ի աշխատակիցների տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն մարզային աշխատողների մասնակցությամբ։ ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյանն ամփոփեց 2009 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և ԿՏԱԿ-ում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունները։ Բաժինների պետերը ներկայացրեցին առաջիկա աշխատանքային ծրագրերը։
Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում քննարկվեցին. ԿՏԱԿ-ի 2009թ. չորրորդ եռամսյակի գործունեության հաշվետվությունը, ԿՏԱԿ-ի գործունեությունը կազմակերպելու տեսանկյունից անհրաժեշտ փոփոխությունները և այլ հարցեր։ Կազմակերպության 2009թ. չորրորդ եռամսյակի գործունեության հաշվետվությունը և առաջարկվող փոփոխությունները ներկայացրեց ԿՏԱԿ–ի տնօրեն Ա Գրիգորյանը։ Խորհուրդը հավանություն տվեց կատարված աշխատանքներին և հաստատեց ներկայացված փաստաթղթերը։
Ծրագրային փաթեթների արտոնագրում 28.12.2009թ.
«Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրային համակարգերի արտոնագրերի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. դեկտեմբերի 24-ի հ. 1478 Ա որոշմամբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին (ԿՏԱԿ) տրամադրելու համար Կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է 10668.9 հազար դրամ ։ Արտոնագրման գործընթացն իրականացվում է ՀՀ ԿԳՆ և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Դպրոցական պայմանագրի» շրջանակներում։ 2008թ. ԿՏԱԿ-ին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է գումար «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրերի արտոնագրման փաթեթ ձեռք բերելու համար, որը գնվել և 2009թ. ընթացքում բաժանվել է բոլոր կրթական հաստատություններին։
Կատարվել են 644 դպրոցներ ընդգրկող Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ) սպասարկման, կառավարման և սարքավորումների պահպանման աշխատանքները:
Շահագործվել է Շարժական ինտերնետային-համակարգչային կայանը. Հայաստանի ինը մարզերի 20 համայնքներում կազմակերպվել են դասընթացներ 572 աշակերտների և 182 ուսուցիչների համար:
Կազմակերպվել են ՀԴԻՑ-ում նոր ընդգրկված 320 դպրոցների համակարգչային ուսումնական կենտրոնները սպասարկող ցանցային մասնագետների և ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:
Շահագործվել են «Կրթական համալիր էջ» ինտերնետային պորտալը (www.armedu.am) և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքը (www.ktak.am):
Կազմակերպվել են առցանց մրցույթներ ՀԴԻՑ-ի և կրթական պորտալի միջավայրում, մասնավորապես` «Դպրոցական ակնթարթ» լուսանկարների մրցույթ, մաթեմատիկայի օլիմպիադա, «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի հռչակագրի ընդունման 20 ամյակին նվիրված վիկտորինա:
Իրականացվել են «Համացանցի օգտագործման ուղեցույց» ուսումնաօժանդակ ձեռնարկի և կից էլեկտրոնային նյութի (լազերային սկավառակի) ստեղծման, հրատարակման աշխատանքները` ձեռնարկի երկուական օրինակներ Հայաստանի բոլոր դպրոցներին հանձնելու նպատակով:
Ավարտվել են Հայաստանի բոլոր դպրոցներում էլեկտրոնային գրադարանների հիմնման աշխատանքները. բազմացվել և էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ չունեցող դպրոցներին տրամադրվել են Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ Երևանի պետական համալսարանի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված 14 Էլեկտրոնային ձեռնարկների փաթեթները:
Կատարվել են կազմակերպչական աշխատանքներ «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի իրականացման ուղղությամբ` դպրոցները համակարգիչներով ապահովելու և համակարգչային ուսումնական կենտրոններ ստեղծելու նպատակով:
Շահագործվել են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը և դպրոցների համակարգչային սարքավորումների տվյալների շտեմարանը: Կազմվել և հրատարակվել է «Հանրակրթությունը Հայաստանում 2008-2009 ուսումնական տարում» վիճակագրական տեղեկագիրը:
Կազմվել, հրատարակվել և Հայաստանի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններին բաշխվել է 2009-2010 ուսումնական տարվա ձև թիվ 1-հանրակրթություն «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» վարչական վիճակագրական հաշվետվությունը: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի դրույթներով պայմանավորված կատարվել են փոփոխություններ Հանրակրթության կառավարման տեղեկատվական համակարգի ծրագրային փաթեթում, իրականացվել են դպրոցների վիճակագրական տվյալների հավաքագրման և մուտքագրման աշխատանքները:
Մշակվել է «Նախադպրոցական կրթության տեղեկատվական համակարգի տեխնիկական առաջադրանքը»` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ (ՅՈՒՆԻՍԵՖ) դրամաշնորհային աշխատանքի շրջանակներում:
Կազմակերպվել է կրթական համակարգում օգտագործվող համակարգչային ծրագրերի օրինականացման/արտոնագրման գործընթացը. «Մայքրոսոֆթ» (Microsoft) ընկերության ծրագրային համակարգերի արտոնագրերի փաթեթները (8300-ական Windows Vista և Microsoft Office) հանձնվել են կրթական հաստատություններին: Աշխատանքն իրականացվել է ՀՀ ԿԳՆ և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Դպրոցական պայմանագրի» շրջանակներում:
Կատարվել է կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառի կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության ուսումնասիրություն, գործընկերային կապերի հաստատում, ծրագրերի համակարգում, մասնավորապես` – դպրոցներում Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մշակած «Ուսում» համակարգի փորձնական ներդրման ծրագրի համակարգում, – «Միկրոաշխարհներ ԼՈԳՈ» (Microworlds LOGO) էլեկտրոնային ուսուցողական միջավայրը դպրոցական ծրագրում ընդգրկելու «Քվանտ» վարժարանի առաջարկի ուսումնասիրություն, – աջակցություն ու մասնակցություն ՀՀ ԿԳՆ և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Գործընկերներ ուսման ոլորտում» փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում անցկացված «Տեխնոլոգիաների և նորարար մեթոդների օգտագործումը հանրակրթության համակարգում» համաժողովի, «Նորարար ուսուցիչների հայաստանյան առաջին ֆորումի» և «Վիրտուալ շրջայց դասասենյակից» մրցույթի կազմակերպչական աշխատանքներին:
Վերապատրաստումներն ավարտվեցին 26.12.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին կազմակերպել է վերապատրաստումներ Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում (ՀԴԻՑ) նոր ընդգրկված դպրոցների աշխատակիցների համար։ Դպրոցների ներքին ցանցերի և ցանցային սարքավորումների տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ գիտելիքներ հաղորդելու տեսանկյունից վերապատրաստվել են 320 մասնագետներ։ Եվս 320 ուսուցիչներ վերապատրաստվել են ինտերնետային կրթական պաշարներն ուսումնական գործընթացում արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ գիտելիքներ հաղորդելու տեսանկյունից։ ԿՏԱԿ–ի պատվերով վերապատրաստումներն իրականացրել է «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամը։
Մշակվել է «Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տեխնիկական առաջադրանքը» 25.12.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) ստեղծված աշխատանքային խումբը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մշակել է «Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տեխնիկական առաջադրանքը» և այն ներկայացրել պատվիրատուին։ ԿՏԱԿ-ում մշակված տեխնիկական առաջադրանքի հիման վրա կստեղծվի տեղեկատվական համակարգը (ծրագրային փաթեթը)։
Նոր ուսումնաօժանդակ ձեռնարկ՝ «Համացանցի օգտագործման ուղեցույց» 24.12.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) պատվերով պատրաստվել և հրատարակվել է «Համացանցի օգտագործման ուղեցույց» ուսումնաօժանդակ ձեռնարկը։ Այն ստեղծել է «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ ուսումնաօժանդակ ձեռնարկի և կից էլեկտրոնային նյութի ստեղծում և հրատարակում» ծառայության գնման բաց մրցույթի արդյունքում ընտրված «Դար» հրատարակչությունը (հեղինակներ՝ Մարտին Մինասյան, Անահիտ Մինասյան, Արտակ Հարությունյան): «Համացանցի օգտագործման ուղեցույցը» երաշխավորված է ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից՝ որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ հանրակրթական դպրոցի համար։
Ձեռնարկը կօգնի ուսուցիչներին ու սովորողներին համացանցում կողմնորոշվելու, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ստեղծված հնարավորություններին ծանոթանալու, կրթական պաշարներն արդյունավետ կիրառելու և հայալեզու պաշարները հարստացնելու հարցերում։
Ձեռնարկին կից լազերային սկավառակում մուլտիմեդիա ձևաչափերով մշակված էլեկտրոնային տարբերակը կնպաստի նյութի առավել պատկերավոր ընկալմանը և կիրառական հմտությունների ձևավորմանը։
Շուտով Հայաստանի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններին կհանձնվեն ձեռնարկի երկուական օրինակներ և կից էլեկտրոնային նյութ՝ լազերային սկավառակով։
Եռամսյակային գործունեության հաշվետվություն 23.12.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն (ԿՏԱԿ) ամփոփեց «Հանրակրթական ոլորտի բարեփոխումներ» գերակա խնդրի լուծմանն ուղղված` հանրակրթական հաստատություններում ուսուցման նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման ուղղությամբ 2009 թվականի չորրորդ եռամսյակում ԿՏԱԿ-ում իրականացված աշխատանքները և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ներկայացրեց «Տեղեկանք ՀՀ ԿԳՆ 2009 թվականի գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին»:
InWent միջազգային կազմակերպությունը իրականացնում է էլեկտրոնային ուսուցման հայեցակարգերին նվիրված ծրագիրը 22.12.2009թ.
Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորումով InWent, Capacity Building International միջազգային կազմակերպությունը անդրկովկասյան երեք երկրներում 2008թ. դեկտեմբերից իրականացնում է էլեկտրոնային ուսուցման հայեցակարգերին նվիրված ծրագիր – դասընթացներ: Ծրագրին մասնակցել են Հայաստանի կրթական համակարգի մի շարք առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակից Մարիետա Դումիկյանը։ Նա հաջողությամբ հանձնել է դասընթացի ընթացիկ և ավարտական թեստերն ու ստացել էլեկտրոնային ուսուցման մասնագետի որակավորումը հավաստող վկայագիր (սերտիֆիկատ)։
ՇԻՀԿ–ն ավարտեց 2009թ. աշխատանքային գործունեությունը 21.12.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) ավարտեց 2009թ. աշխատանքային գործունեությունը։ Հայաստանի հեռավոր բնակավայրերի դպրոցականներին 21-րդ դարի տեխնոլոգիական զարգացումներին հաղորդակից դարձնելու նպատակով ՇԻՀԿ–ը 2009 թվականի ընթացքում այցելել է 20 համայնքներ։ Կազմակերպված դասընթացներին մասնակցել են 572 աշակերտներ և 182 ուսուցիչներ։ Դասընթացները վարել են «Հարմոնիա» հիմնադրամի աշխատակիցներ Հայկ Հայրապետյանը և Արթուր Միրիբյանը։ 2010թ. հունվարին ՇԻՀԿ–ը կվերսկսի աշխատանքը։
Սեմինար-խորհրդակցություն Լոռու մարզում 16.12.2009թ.
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (Յունիսեֆ) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ձևավորված աշխատանքային խումբը շարունակում է իրականացնել «Նախադպրոցական կրթության տեղեկատվական համակարգի տեխնիկական առաջարկի մշակման» աշխատանքները: Աշխատանքային խմբում ընդգրկված փորձագետները Տեղեկատվական համակարգի ստեղծմանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով մեկնել են Լոռու մարզ՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցների, մարզի նախադպրոցական հաստատությունների տնօրենների և գլխավոր հաշվապահների մասնակցությամբ սեմինար-խորհրդակցություն կազմակերպելու: Սեմինար-խորհրդակցությունը կազմակերպվեց դեկտեմբերի 15-ին Վանաձորում նախադպրոցական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար։
Միջոցառումների ընթացքում քննարկվել են նախադպրոցական կրթության համակարգի ներկա վիճակը, նախադպրոցական կրթության վարչական վիճակագրության ծրագրի և հաշվետվային ձևերի նախագծերը, հաշվետվային ձևերի ներդրման փորձնական փուլի արդյունքները և այլ հարցեր:
Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի շահագործման ծառայության գնման բաց մրցույթ 09.12.2009թ.
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը «Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի շահագործում» ծառայության գնման նպատակով հայտարարել է բաց մրցույթ։
ՇԻՀԿ–ն Արագածոտնի մարզի Ափնա գյուղում է 07.12.2009թ.
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Շարժական ինտերնետային–համակարգչային կայանը (ՇԻՀԿ) Կոտայքի մարզի Հատիս գյուղում ավարտեց աշխատանքը։ Այժմ ՇԻՀԿ–ը ժամանել է Արագածոտնի մարզ ու դասընթացներ է կազմակերպում Ափնա գյուղի դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար։ Ափնա գյուղը 2009 թվականի ՇԻՀԿ–ի աշխատանքային ծրագրով նախատեսված 20 համայնքներից վերջինն է, որտեղ շարժական կայանը կազմակերպում է երկշաբաթյա դասընթացներ տեղի դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար: ՇԻՀԿ–ն իր աշխատանքները կվերսկսի 2010 թվականի հունվարի 15–ից։
Հայկական կրթությունը ցանկացած վայրում, ցանկացած պահին 03.12.2009թ.
Նոյեմբերի 25-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևանի գրասենյակում ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ներկայացուցիչները հանդիպեցին Հայկական վիրտուալ համալսարանի (Armenian virtual college) ստեղծողների և շահագործողների հետ։ Համալսարանի նպատակը սովորողներին հայկական համապարփակ կրթություն ստանալու հնարավորության ընձեռումն է՝ անկախ տարիքից, բնակության վայրից, գիտելիքների մակարդակից: ՝Ծրագրի հեղինակները հյուրերին ներկայացրեցին վեց լեզուներով (արևելահայերեն, արևմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն) ուսուցանվող դասընթացները (հայոց լեզու, հայոց պատմություն, հայկական մշակույթ) և դրանց հետագա զարգացման ուղղությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ԿԱԻ-ի և ԿՏԱԿ-ի հետ համագործակցության հեռանկարները։
Նամակ ՇԻՀԿ–ի աշխատանքի վերաբերյալ 02.12.2009թ.
ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի տնօրեն Գ.Անդրեասյանի նամակն ուղղված Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին
ՀՀ Արարատ մարզի Տիգրանաշենի հիմնական դպրոցի աշակերտների, ուսուցիչների և տնօրենի կողմից խորին շնորհակալություն ենք հայտնում ԿՏԱԿ–ին, ԿԳ նախարարությանը՝ 2009թ. փետրվար ամսին 12 օրյա համակարգչային դասընթացների կազմակերպման և ուսուցման համար։ Դպրոցի աշակերտները, ուսուցիչները, համայնքի անդամները բավականին գիտելիքներ ձեռք բերեցին, թե ինչպես օգտվել համակարգչից, ինտերնետից։ Շարժական ինտերնետային համակարգչային կայանի աշխատակիցներ Հայկ Հայրապետյանը, Արթուր Միրիբյանը, զինված համակարգչային նորագույն սարքավորումներով, նորագույն տեխնիկայով, մեծ աշխատանք կատարեցին Տիգրանաշեն գյուղում։ Խնդրում ենք հնարավորության դեպքում ևս մեկ անգամ Շարժական ինտերնետային համակարգչային կայանը գործուղել գյուղ Տիգրանաշեն։
Երեկ ԵՊՀ-ին առընթեր Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում հանդիսավոր օր էր. ամփոփվում էին «Կրթական համալիր էջ» պորտալում անցկացված երեք առցանց մրցույթները։ Միջոցառման հյուրերի թվում էին Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, ԿԳՆ-ի և Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, տարբեր դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկավ Մանուկ Մկրտչյանը, այնուհետև ներկաներին ողջունեցին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանն ու ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը։ «Կրթական համալի էջ» պորտալի առցանց մրցույթները համառոտ ներկայացնելուց հետո, սկսվեց մրցանակաբաշխությունը: «Մաթեմատիկայի ինտերնետային ամսագրի», «Դպրոցական ակնթարթ» խորագրով լուսանկարների մրցույթի և ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» հռչակագրի 20 ամյակին նվիրված վիկտորինայի 22 մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով ու խորհրդանշական նվերներով։ «Մաթեմատիկայի ինտերնետային ամսագրի» բոլոր մասնակիցները ստացան ֆիզմաթ դպրոցի հրատարակած գրքերը։ Միջոցառման ընթացքում մասնակիցներին հիացրին ֆիզմաթ հատուկ դպրոցի երգչախումբը և պարային համույթը:
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ