31.08.2007թ. Օգոստոսի 30–ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ամփոփեց 2007թ. հունիսի 8-ից օգոստոսի 30-ը ժամանակահատվածում կատարած աշխատանքները եւ Կրթության ու գիտության նախարարություն ներկայացրեց տեղեկանք՝ կատարված առավել կարեւոր աշխատանքների մասին։
21.08.2007թ. Ինչպես հայտնում է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը, սույն թվականի հուլիսի 18–ին կազմակերպված մամուլի ասուլիսում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ Կրթական ինտերնետ–պորտալի ստեղծման աշխատանքներին։ (18.07.2007թ., «ԱՌԿԱ» լրատվական գործակալություն )
Ներկայումս Համաշխարհային բանկի «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագրի եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ–ի ձեւավորած պատվերի շրջանակներում ընթանում են «Հայաստանի դպրոցների ինտերնետային համալիր էջի» (Կրթական ինտերնետ–պորտալի) ստեղծման աշխատանքները։ Նախատեսվում է, որ արդեն սույն թվականի նոյեմբեր ամսից Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) կիրականացնի պորտալի շահագործումը։ Պորտալի նպատակը տեղեկատվական կրթական միասնական տարածքի ստեղծումն է, որի բովանդակային մասը նախապատրաստելու նպատակով ԿՏԱԿ–ը մշակել եւ շահագործում է«Կրթական միջավայր»կրթական տեղեկատվական կայքը։
13.07.2007թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ)2007թ. հուլիսի 12–ին տեղի ունեցավ խորհրդաժողով, որի աշխատանքներն իրականացվեցին երկու նիստերում։ Առաջին նիստում ամփոփվեցին մարզային աշխատակիցների վերջին երկու ամիսների ընթացքում կատարած աշխատանքները, մասնավորապես «Կրթության որակ եւ համապատասխանություն» վարկային ծրագրի չորրորդ փուլում դպրոցների ընդգրկման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Նիստի ընթացքում ներկայացվեց ԿՏԱԿ–ի մշակած «Կրթական միջավայր» կայքը, որի նպատակը կրթական տեղեկատվական պաշարները մեկ միջավայրում միավորելն ու դասակարգելը եւ հանրակրթական դպրոցների ինտերնետային համալիր էջի (պորտալ) շահագործմանը նախապատրասվելն է։
Երկրորդ նիստը նվիրված էր Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցի (ՀԴԻՑ) կառավարման եւ սպասարկման աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցերին։ Նիստին մասնակցում էին նաեւ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ–ի ներկայացուցիչները եւ ՀԴԻՑ–ը սպասարկող կազմակերպության՝ «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության զարգացման հիմնադրամի ղեկավարներն ու մարզային աշխատակիցները։ Համատեղ քննարկումների ընթացքում արծարծվեցին ցանցի շահագործման ընթացքում առաջացող խնդիրները, դրանց լուծման ու կարգավորման ուղիները։ ԿՏԱԿ–ի մարզային աշխատակիցները ներկայացրեցին ինտերնետային ցանցի աշխատանքի ուսումնասիրության արդյունքները։
04.07.2007թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ամփոփեց «Հանրակրթական ոլորտի բարեփոխումներ» գերակա խնդրի լուծմանն ուղղված` հանրակրթական հաստատություններում ուսուցման նոր` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման ուղղությամբ 2007 թվականի երկրորդ եռամսյակում ԿՏԱԿ-ում իրականացված աշխատանքները և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ներկայացրեց «Տեղեկանք ՀՀ ԿԳՆ 2007 թվականի գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին»:
29.06.2007թ. Հունիսի 28-ին «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Գրիգորյանը եւ «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության զարգացման հիմնադրամի տնօրեն Մ.Մուրադյանը կնքեցին «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ) սպասարկում» ծառայության մատուցման պայմանագիրը: Այսպիսով 2007 թվականի երկրորդ կիսամյակում ՀԴԻՑ–ը կսպասարկի փորձառու մի կազմակերպություն՝ «Հարմոնիա» հիմնադրամը, եւ հուլիս–դեկտեմբեր ամիսներին հայաստանյան 330 դպրոցներ կունենան շուրջօրյա ինտերնետային կապ։ «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության կողմից ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը փոխանցված Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրն իր գործունեությունը կշարունակի որպես Հայաստանի պետական բյուջեով ֆինանսավորվող ծրագիր։
25.06.2007թ. Շարունակվում է «Կրթության որակի եւ համապատասխանության ծրագրի» շրջանակներում համակարգչային սարքավորումների ձեռք բերման համար դիմումներ ներկայացրած դպրոցների եւ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի միջեւ պայմանագրերի կնքման գործընթացը: Կրթական ծրագրերի կենտրոնի գրասենյակում, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ, արդեն պայմանագրեր են կնքվել Երեւանի, Սյունիքի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի եւ Արարատի դպրոցների տնօրենների հետ: Մյուս մարզերի դպրոցների համար գործընթացը կկազմակերպվի համապատասխան մարզի կրթության վարչությունում` համաձայն հետեւյալ ժամանակացույցի. Լոռի` հունիսի 25-ին, Շիրակ` հունիսի 26-ին, Վայոց Ձոր` հունիսի 27-ին, Տավուշ` հունիսի 28-ին, Գեղարքունիք` հունիսի 29-ին:
13.06.2007թ.
Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ) կենտրոնական հանգույցի տեղափոխման աշխատանքներն ավարտվեցին: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ղեկավարությանը` ցուցաբերած աջակցության համար:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը սրտանց շնորհակալություն է հայտնում նաեւ իր գործընկերներին` «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպությանը եւ «Հարմոնիա» հիմնադրամին:
13.06.2007թ. ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
Այսօր լրանում է մեր գործընկեր «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի ստեղծման երկու տարին:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը շնորհավորում է հիմնադրամին եւ տնօրեն Մուրադ Մուրադյանին ու ցանկանում բազում աշխատանքային հաջողություններ:
06.06.2007թ. Հունիսի 6-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի (ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան) կրթական ծրագրերի պատասխանատու Արտաշես Գեւորգյանը ներկայացրեց «Համակարգչային գրագիտության ուսումնական ձեռնարկի ստեղծում և համակարգիչ դասավանդողների հետ դասընթացների անցկացում» ծրագրի շրջանակներում ստեղծված Ա.Բաղումյանի եւ Լ.Թոթոլյանի «Համակարգչային գիտելիքների ուսուցման ձեռնարկը»: Հանդիպման ընթացքում ԿՏԱԿ-ի տնօրեն Ա.Գրիգորյանը և աշխատակիցներ Ա.Հովսեփյանն ու Մ.Ավետիսյանը տեղեկացան ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղանի կողմից համայնքներում ստեղծած համակարգչային կենտրոնների աշխատանքների եւ նոր անելիքների մասին: Քննարկվեցին ստեղծված ձեռնարկի կիրառման հեռանկարները եւ համագործակցության ու փոխադարձ օժանդակության այլ հարցեր:
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ