Թեժ գիծ՝ 578 453 (ներքին՝ 33) կամ 578 456 (ներքին՝ 33) Հայկ Միրզոյան (ԿՏԱԿ) Սիրեկան Սահակյան (Հարմոնիա հիմնադրամ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՑԱՆՑ
Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցն (ՀԴԻՑ) ընդգրկում է երկրի բոլոր մարզերում տեղաբաշխված 644 դպրոցներ: Այն Հայաստանի խոշոր տեխնոլոգիական համակարգերից է: ՀԴԻՑ-ը կրթական-էլեկտրոնային միջավայր է` տեղեկատվություն հաղորդելու և փոխանակելու հսկայական հնարավորություններով, որն արդյունավետ օգտագործվում է ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով: ՀԴԻՑ-ի կենտրոնական հանգույցում տեղադրված է կրթական պաշարներով (ուսումնական նյութեր, հրամաններ ու հրահանգներ, քննությունների հարցաշարեր, վիրտուալ հանդիպումներ ու խորհրդակցություններ և այլն) հարուստ ՙԿրթական համալիր էջ՚ ինտերնետային պորտալը, ինչպես նաև Հանրակրթության կառավարման տեղեկատվական շտեմարանը: Այս հանգամանքը հնարավորություն է տալիս այսօր արդեն մասնակիորեն լուծել նաև կրթության էլեկտրոնային կառավարման արդիական խնդիրը: ՀԴԻՑ-ի կառավարումն ու սպասարկումն իրականացնում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)` պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցներով: ԿՏԱԿ-ում է տեղադրված ՀԴԻՑ-ի կենտրոնական հանգույցը (սերվերային հանգույցը): ՀԴԻՑ-ի առաջին մասը (324 դպրոց) ստեղծվել է 2003-2007թթ. Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության կողմից` ԱՄՆ պետդեպարտամենտի հատկացրած ֆինանսական միջոցներով (2005-2007թթ. աշխատանքները համաֆինանսավորել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը): Ցանցի երկրորդ մասը (320 դպրոց) ստեղծվել է 2008թ. ընթացքում` Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի պատվերով և ՀՀ ԿԳ նախարար Ս.Սեյրանյանի հրամանով փոխանցվել է ԿՏԱԿ–ին։
ՀԴԻՑ–ի տեխնիկական սպասարկումն իրականացնում է «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամը:
Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին նոր միացված 320 դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների և դպրոցական ներքին ցանցերը սպասարկող մասնագետների վերապատրաստումների կազմակերպման կապակցությամբ ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ մարզերի մարզպետարաների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի ղեկավարներին, որում մասնավորապես ասվում է.
«Տեղեկացնում ենք, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին (ԿՏԱԿ) հանձնարարվել են 2009թ. պետական բյուջեով նախատեսված «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին նոր միացված 320 դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների և դպրոցական ներքին ցանցերը սպասարկող մասնագետների վերապատրաստման» աշխատանքները:
ԿՏԱԿ-ը ՀՀ Գնումների մասին օրենքի համաձայն հայտարարել և ամփոփել է վերապատրաստման ծառայությունների գնման մրցույթները, որոնց հաղթող է ճանաչվել «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամը: Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում 2009թ. ընթացքում ընդգրկված յուրաքանչյուր դպրոցից վերապատրաստման դասընթացներին պետք է մասնակցեն ներքին ցանցերն ու համակարգչային կենտրոնները սպասարկող մեկ մասնագետ (բացակայության դեպքում` համապատասխան ուսուցիչ) և ինֆորմատիկա առարկայի մեկ ուսուցիչ (բացակայության դեպքում` համակարգչային նվազագույն գիտելիքների տիրապետող փոխարինող ուսուցիչ):
Խնդրում ենք աջակցել այս շատ կարևոր վերապատրաստումների կազմակերպմանը, օժանդակել ԿՏԱԿ-ի մարզային համակարգողներին և «Հարմոնիա» հիմնադրամին, ապահովել դպրոցների ներկայացուցիչների մասնակցությունը վերապատրաստման դասընթացներին»:
Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման կապակցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ մարզերի մարզպետներին ու Երևանի քաղաքապետին, որում մասնավորապես ասվում է.
«Տեղեկացնում ենք, որ Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում ստեղծվել է 320 դպրոցներ ընդգրկող ինտերնետային նոր ցանց, որը Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարի 2009թ. փետրվարի 20-ի հրամանին համապատասխան միացվել է Հայաստանի բոլոր մարզերի 324 դպրոցներն ընդգրկող Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին (ՀԴԻՑ)։ Այսպիսով, ՀԴԻՑ-ն իր կազմում ներկայումս ունի 644 դպրոցներ։
ՀԴԻՑ-ի սպասարկման և պահպանման աշխատանքներն իրականացնում է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ԿՏԱԿ)՝ ՀՀ Պետական բյուջեից տրամադրված միջոցներով։
ՀԴԻՑ-ում ընդգրկված դպրոցներին շուրջօրյա մատակարարվում է ինտերնետ` անցանկալի տեղեկատվության սահմանափակումով և հակավիրուսային պաշտպանությունով: Դպրոցներին տրամադրվում է էլեկտրոնային փոստ, որը խիստ անհրաժեշտ է ոչ միայն առօրյա էլեկտրոնային գրագրության այլև պաշտոնական փաստաթղթերն ու հրահանգները, մասնավորապես, միասնական քննությունների և ստուգումների մասին տեղեկատվությունը, ժամանակին ստանալու տեսանկյունից:
Ցանցի կենտրոնական հանգույցում տեղադրված է «Կրթական համալիր էջ» ինտերնետային պորտալը (www.armedu.am), որն այսօր արդեն ձևավորվող հանրակրթության էլեկտրոնային կառավարման համակարգի կենտրոնական օղակն է: Պորտալը համապարփակ տեղեկատվություն է տրամադրում կրթության ոլորտում կատարվող իրադարձությունների, այդ թվում` ղեկավար մարմինների որոշումների, հրամանների, հրահանգների մասին: Այստեղ ամփոփված են ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվական, կրթական, իրավական, բովանդակային պաշարներ, տեղադրված են օգտակար հղումներ հայկական և համաշխարհային կրթամշակութային ինտերնետային կայքերին: Պորտալում կազմակերպվում են առցանց միջոցառումներ` մրցույթներ, քննարկումներ, խորհրդատվություններ, խորհրդաժողովներ և հեռաուսուցում, առաջադրվում են հարցումներ և անցկացվում քվեարկություններ, առաջարկվում են էլեկտրոնային փոստի հասցեի տրամադրման և պորտալի նյութերին բաժանորդագրման հնարավորություններ:
Ելնելով վերը շարադրվածից, խնդրում ենք Ձեր առանձնահատուկ ուշադրությունն ու հսկողությունը ՀԴԻՑ-ում ընդգրկված դպրոցների նկատմամբ` ինտերնետային ցանցի ընձեռած հնարավորություններն ուսումնական գործընթացում առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու, դպրոցներում տեղադրված ցանցային սարքերն անխափան վիճակում պահելու, ուսուցիչների և աշակերտների կողմից համակարգիչների ու ինտերնետի օգտագործման ծավալներն ու ժամկետները (այդ թվում դասաժամերից դուրս) անհիմն չսահմանափակելու, համակարգիչներում «Կրթական համալիր էջ» պորտալը որպես առաջին ինտերնետային էջ տեղադրելու հարցում:»
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ