29.12.2007թ. Դեկտեմբերի 28–ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) տեղի ունեցավ խորհրդակցություն՝ մարզային աշխատակիցների մասնակցությամբ։ ԿՏԱԿ–ի տնօրեն Ա.Գրիգորյանը եւ Համակարգիչների շրջանառու հիմնադրամի ղեկավար Բ.Ղիասյանը ամփոփեցին 2007 թվականին կատարված աշխատանքները եւ ներկայացրեցին 2008 թվականին մարզային համակարգողներին առաջարկվող խնդիրները՝ ԿՏԱԿ–ի գործունեության բոլոր ուղղություններով։
27.12.2007թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ամփոփվեց 2008 թվականին Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկման ծառայության գնման մրցույթը։ Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո, դեկտեմբերի 28–ին, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Գրիգորյանը եւ «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության զարգացման հիմնադրամի տնօրեն Մ.Մուրադյանը կնքեցին «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ) սպասարկում» ծառայության մատուցման պայմանագիրը:
26.12.2007թ. 2007 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) խորհրդի նիստը: Քննարկվեցին ԿՏԱԿ-ի 2008-2010թթ. ռազմավարական ծրագիրը, 2007թ. նախահաշվի փոփոխությունները, ԿՏԱԿ-ի կառուցվածքը և հաստիքացուցակը։։
25.12.2007թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ամփոփեց «Հանրակրթական ոլորտի բարեփոխումներ» գերակա խնդրի լուծմանն ուղղված` հանրակրթական հաստատություններում ուսուցման նոր` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման ուղղությամբ 2007 թվականի չորրորդ եռամսյակում ԿՏԱԿ-ում իրականացված աշխատանքները և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ներկայացրեց «Տեղեկանք ՀՀ ԿԳՆ 2007 թվականի գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին»:
Մրցանակներ եւ պատվոգրեր Գեղարքունիքի մարզի հաղթողներին 19.12.2007թ.«Իմ լավ ուսուցիչ, իմ բարեկամ» լուսանկարի մրցույթի կազմակերպիչները Մարտունու հ.2 միջնակարգ դպրոցում հանդիպեցին մրցույթի Գեղարքունիքի մարզի մրցանակակիրների, ուսուցիչների, մարզի կրթական պատասխանատուների հետ։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Ա.Գրիգորյանը շնորհավորեց ներկաներին եւ պատվոգրեր հանձնեց մրցանակակիր աշակերտներին։ Երկրորդ եւ երրորդ մրցանակակիրներին «Հարմոնիա» հիմնադրամի կողմից խորհրդանշական նվերներ հանձնեց հիմնադրամի մարզային համակարգող Ս. Հայրապետյանը։
Պատվոգրեր ստացան Կոտայքի մարզի հաղթողները 19.12.2007թ. Դեկտեմբերի 18-ին, Հրազդանի հ.1 դպրոցում, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Ա.Գրիգորյանը եւ «Իմ լավ ուսուցիչ, իմ բարեկամ» լուսանկարի մրցույթի կազմակերպիչները պատվոգրեր հանձնեցին մրցույթի Կոտայքի մարզի հաղթող աշակերտներին։ Միջոցառումը կազմակերպվե էր դպրոցի ինտերնետ–համակարգչային կենտրոնում։ Մրցույթի կազմակերպիչները, մրցանակակիրները, նրանց ուսուցիչները, դպրոցների եւ մարզի կրթական պատասխանատուները քննարկեցին տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման գործընթացին, սպասվող արդյունքներին վերաբերող հարցերը։
Այց Լոռու մարզ 13.12.2007թ. Դեկտեմբերի 12-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Ա.Գրիգորյանը եւ «Իմ լավ ուսուցիչ, իմ բարեկամ» լուսանկարի մրցույթի կազմակերպիչներն այցելեցին Վանաձորի հ. 21 դպրոց։ Այս դպրոցում, որտեղ սովորում է մրցույթում առաջին մրցանակի արժանացած Աստղիկ Օհանյանը, հյուրերը հանդիպեցին Վանաձորի հ.19, 20, 21 դպրոցների մրցույթին մասնակցած աշակերտների, նրանց ուսուցիչների, դպրոցների ներկայացուցիչների հետ։ Լոռու մարզի մրցանակակիրներին պատվոգրեր եւ խրախուսական նվերներ հանձնեցին ու շնորհավորեցին ԿՏԱԿ–ի տնօրեն Ա.Գրիգորյանը, «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության տնօրեն Մ.Մարտիրոսյանը, «Հարմոնիա» հիմնադրամի տնօրեն Մ.Մուրադյանը։ Ներկաները եղան դպրոցի ինտերնետ–համակարգչային կենտրոնում (ԻՀԿ), որտեղ ծանոթացան ԻՀԿ–ի աշխատանքին, տեղեկացան ուսումնական գործընթացում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման արդյունավետության մասին։ Առաջիկայում պատվոգրեր կհանձնվեն մյուս մարզերի մրցանակակիրներին։
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (ԲՀԻ ՕՀ ՀՄ) կողմից Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ստացել է դրամաշնորհ, համաձայն որի ԿՏԱԿ-ում պետք է իրականացվի ԲՀԻ ՕՀ ՀՄ-ի օժանդակությամբ Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված տասնչորս էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների ծրագրային լրամշակման, այդ ձեռնարկների բազմացման և Հայաստանի բոլոր մարզերի 500 դպրոցներում դրանց ներդրման աշխատանքները:
30.11.2007թ. Նոյեմբերի 29–ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) կազմակերպվեց հանդիպում, որին հրավիրված էին «Իմ լավ ուսուցիչ, իմ բարեկամ» լուսանկարների մրցույթի Երեւանի դպրոցների մրցանակակիր աշակերտները, լուսանկարների հերոսները՝ ուսուցիչները, դպրոցների ներկայացուցիչները։ Մրցանակակիրներին պատվոգրեր հանձնեց եւ շնորհավորեց ԿՏԱԿ–ի տնօրեն Ա.Գրիգորյանը, իսկ երրորդ մրցանակի արժանացած լուսանկարի հեղինակին «Հարմոնիա» հիմնադրամի կողմից հանձնվեց նաեւ խորհրդանշական նվեր։ Ներկաները կարեւորեցին նման առցանց միջոցառումների դերը կրթության ոլորտում տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման գործում։ Առաջիկայում պատվոգրեր կհանձնվեն մյուս մրցանակակիրներին։
Լուսանկարի մրցույթի մասին տեղեկատվական նյութեր են հրապարակել հետեւյալ լրատվամիջոցները.
Ամփոփվեցին «Իմ լավ ուսուցիչ, իմ բարեկամ» լուսանկարների մրցույթի արդյունքները
Նոյեմբերի 9-ին մրցութային հանձնաժողովը շուրջ 200 լուսանկարներից ընտրեց մրցույթի հաղթողներին, ինչպես նաեւ «Սիրով արված լուսանկար», «Հետաքրքիր լուսանկար» եւ «Ուրախ լուսանկար» անվանակարգերի մրցանակակիրներին։ Հանձնաժողովը որոշեց.
մրցույթի հաղթողներին (մեկ՝ առաջին, երկու՝ երկրորդ եւ մեկ երրորդ մրցանակ) պարգեւատրել պատվոգրերով եւ խորհրդանշական նվերներով,
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը ԿՏԱԿ 06.11.2007թ. Նոյեմբերի 5-ին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ) այցելեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Խուան Մանուել Մորենոն: Պարոն Մորենոյի եւ ԿՏԱԿ-ի տնօրեն Ա. Գրիգորյանի հանդիպման ընթացքում քննարկվեցին ԿՏԱԿ-ի կատարած աշխատանքներն ու ապագա գործունեության ծրագրերը: Հանդիպմանը մասնակցում էին Կրթական ծրագրերի կենտրոնի (ԾԻԳ) տնօրեն Կարինե Հարությունյանը, Համաշխարհային բանկի խորհրդատու Ալեքսան Հովհաննիսյանը, ԾԻԳ-ի եւ ԿՏԱԿ-ի աշխատակիցներ Նունե Ոսկանյանն ու Արմեն Կուլախսզյանը:
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ