31.01.2008թ. Այսօր, հունվարի 31–ին Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնի առիթով Արարատյան հայրապետական թեմը եւ Երեւանի քաղաքապետարանը կազմակերպեցին խաչերթ, որը մեկնարկեց Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցուց։ Հոգեւորականների, ՀՀ Ոստիկանության զորքերի փողային նվագախմբի, զինվորականների, ձիավորի առաջնորդությամբ եւ Երեւանի բազմաթիվ դպրոցների (142, 170, 88, 7, 55, 164, 29) աշակերտների, երիտասարդների մասնակցությամբ խաչերթը ընթացավ քաղաքի կենտրոնական փողոցներով դեպի Վարդան Մամիկոնյանի արձան: Խաչերթի ավարտին` արձանի մոտ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողների մասնակցությամբ ցուցադրվեց տոնը խորհրդանշող ներկայացում: Միջոցառմանը մասնակցեց եւ լուսանկարեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ավագ մասնագետ Հայկ Միրզոյանը։
31.01.2008թ. 2008թ. հունվարի 30-ին Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ՏՀՏ տեխնիկական միջոցների բաժնի պետ Բ. Ղիասյանը եւ ավագ մասնագետ Ս. Մանուկյանը աշխատանքային հանդիպում ունեցան կրթության վարչության պետի տեղակալ Ս. Աչոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԿՏԱԿ-ի եւ կրթության վարչության համատեղ ծրագրերը, մասնավորապես՝ Երեւանի դպրոցները համակարգչային սարքավորումներով համալրելու, դպրոցներին ինտերնետ կապ մատակարարելու, ուսումնական գործընթացում էլեկտրոնային ձեռնարկների ներդրման, համակարգչային սարքավորումների հաշվառման հարցերը:
Համակարգիչներ բոլորի համար 31.01.2008թ. Հունվարի 29–ին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում կայացավ «Համակարգիչներ բոլորի համար» նախնական անունով ծրագրի նախաձեռնող խմբի խորհրդակցությունը։ Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի հասարակության տարբեր խմբերի համար մատչելի գներով համակարգիչներ ձեռք բերելու պայմանների ստեղծումն է: Խորհրդակցության ընթացքում ձեւավորվեցին ծրագրի հիմնական նպատակները, նախանշվեցին դրանց իրագործման ուղղությունները Խորհրդակցությանը մասնակցեցին նաեւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակիցներ Սամվել Մանուկյանը եւ Հայկ Միրզոյանը։
24.01.2008թ. Ամենայն Հայոց Վեհափառ հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր, որն այս տարի Հայաստանյան Առաքելական եկեղեցին նշեց հունվարի 21–ին։ Արարատյան Հայրապետական թեմը տոնի առթիվ կազմակերպած երիտասարդական տարբեր միջոցառումների թվում հայտարարել էր նաեւ մի շարք մրցույթներ՝ սահմանելով մրցանակներ եւ դրամական պարգեւներ։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակից Հայկ Միրզոյանը մասնակցեց Ս.Սարգսի տոնի առթիվ հայտարարված պատմվածքի մրցույթին եւ արժանացավ խրախուսական մրցանակի։
Շնորհավորում ենք Հայկին եւ ցանկանում, որ Ս.Սարգիս զորավարի՝ երիտասարդների արագահաս բարեխոսի միջնորդությամբ իրականանա նրա նվիրական երազանքը։ Լավագույն պատմվածքները կտպագրվեն Արարատյան Հայրապետական թեմի «Շողակն Արարատյան» պաշտոնաթերթում եւ «Կրթություն» շաբաթաթերթում։
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ