26.02.2008թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Ա.Գրիգորյանը, տնօրենի տեղակալ Ա.Կուլախսզյանը եւ ավագ մասնագետ Հ.Միրզոյանը այցելեցին Սյունիքի մարզ։ Գործուղման նպատակը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (ԲՀԻ ՕՀ ՀՄ) աջակցությամբ ստեղծված և ԿՏԱԿ–ում բազմացված 14 էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների հանձնումն էր մարզի 50 դպրոցներին։ Փետրվարի 20-ին, 21–ին և 22–ին շնորհանդեսներ կազմակերպվեցին Սիսիանի, Կապանի և Գորիսի նվիրատվություն ստացող դպրոցների տնօրենների համար, որոնց մասնակցում էին նաև մարզի կթության վարչության պատասխանատուներն ու Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները։ Միջոցառումների ժամանակ համառոտ կերպով ներկայացվեցին Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված էլեկտրոնային ձեռնարկները, ցուցադրվեց տեղադրման նպատակով ստեղծված ծրագրային լրամշակումը, դպրոցների տնօրեններին անվճար սկզբունքով հանձնվեցին էլեկտրոնային ձեռնարկներն ու կնքվեցին նվիրատվություն պայմանագրերը։
Փետրվարի 25–ին էլեկտրոնային ձեռնարկների բազմացման շնորհանդեսներ կազմակերպվեցին նաեւ Գյումրիում եւ Եղեգնաձորում, որոնց ընթացքում էլեկտրոնային ձեռնարկներ ստացան Շիրակի մարզի 55 եւ Վայոց Ձորի մարզի 20 դպրոցներ։
15.02.2008թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցներն Արտաշատում և Վանաձորում կազմակերպեցին Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի օժանդակությամբ Երևանի պետական համալսարանի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված 14 էլեկտրոնային ձեռնարկների բազմացման և տարածման աշխատանքների շնորհանդեսները։
Փետրվարի 12–ին Արարատի մարզի 31, իսկ փետրվարի 14–ին Լոռու մարզի 51 դպրոցներ անվճար սկզբունքով, որպես նվիրատվություն ստացան ԿՏԱԿ–ում բազմացված ձեռնարկները։
11.02.2008թ. Փետրվարի 8–ին Արմավիրի մարզպետարանում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցները մարզի կրթության վարչության պատասխանատուների և դպրոցների տնօրենների համար կազմակերպեցին շնորհանդես՝ նվիրված 14 էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների ծրագրային լրամշակման, այդ ձեռնարկների բազմացման և տարածման աշխատանքներին։ Աշխատանքներն իրականացվում են Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (ԲՀԻ ՕՀ ՀՄ) աջակցությամբ։ Ներկաներին համառոտ ակնարկով ներկայացվեցին Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված էլեկտրոնային ձեռնարկները, ցուցադրվեց տեղադրման նպատակով ստեղծված ծրագրային լրամշակումը: Միջոցառման ավարտին ԿՏԱԿ–ի աշխատակիցները 35 դպրոցների տնօրեններին անվճար սկզբունքով, որպես նվիրատվություն, հանձնեցին էլեկտրոնային ձեռնարկները և կնքեցին պայմանագրեր։
Փետրվարի 11–ին էլեկտրոնային ձեռնարկներ ստացան նաեւ Արագածոտնի մարզի 45դպրոցներ։
07.02.2008թ. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցները փետրվարի 6–ին հյուրընկալեցին Տեր Մխիթար քահանա Ալոյանին, ով նոր էր վերադարձել դեպի Երուսաղեմ կատարած ուխտագնացությունից։ Տեր Հայրը հետաքրքիր մանրամասներ պատմեց սուրբ վայրերի, սրբավայրերում իր մատուցած պատարագների մասին, նկարագրեց իր ստացած անկրկնելի տպավորությունները։ Հանդիպման ավարտին Տեր Հայրը ԿՏԱԿ–ի աշխատակիցներին նվիրեց Երուսաղեմից բերված մոմեր։
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ