Հեռահար ուսուցում Այն նոր հնարավորություններ կբացի դպրոցների համար 18.03.2008թ., «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ Առեւտրի ու տնտեսական զարգացման եւ կրթության ու գիտության նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցության արդյունքում ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի եւ Սյունիքի մարզի 5 դպրոցների մասնակցությամբ հեռահար ուսուցման պիլոտային ծրագիր է իրականացվում։ Մայրաքաղաքի դպրոցի տեխնիկապես զինված դասարանում անցկացվող պարապմունքներին համակարգիչների եւ համապատասխան սարքավորումների օգնությամբ ինտերնետ կապով կարող են միաժամանակ մասնակցել Սյունիքի մարզի 5 դպրոցների նույն դասարանի աշակերտները։ >>>
Նորարար ուսուցիչների եվրոպական համաժողով 07.03.2008թ. «Մայքրոսոֆթ» ընկերությունը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Ա.Գրիգորյանին եւ Երեւանի պետական համալսարանին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ուսուցիչներ Ա.Մամյանին ու Հ.Լալայանին հրավիրել է մասնակցելու Նորարար ուսուցիչների եվրոպական համաժողովին (European ITF 2008)։
European ITF 2008 համաժողովի աշխատանքներն ընթանում են մարտի 5-ից 10–ը՝ Խորվաթիայի Հանրապետության մայրաքաղաք Զագրեբում։
Էլեկտրոնային ձեռնարկներ ստացան Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի դպրոցները 06.03.2008թ., Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցները Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (ԲՀԻ ՕՀ ՀՄ) աջակցությամբ ստեղծված 14 էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների ծրագրային լրամշակման, բազմացման և տարածման աշխատանքներին նվիրված շնորհանդեսներ կազմակերպեցին և ձեռնարկների հավաքածուները հանձնեցին Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դպրոցներին։
Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված էլեկտրոնային ձեռնարկների հավաքածուներն անվճար սկզբունքով, որպես նվիրատվություն ստացան Կոտայքի մարզի 36, Գեղարքունիքի մարզի 22 և Տավուշի մարզի 50 դպրոցներ։
ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8–ի առթիվ
Սիրելի՛ ուսուցչուհիներ, կրթության համակարգի աշխատակցուհիներ, շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ։ Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ ընդգծել այն վաստակը, որ դուք ունեցել եք եւ ունեք մեր համակարգի կայացման գործում։ Հայ կինը բոլոր ժամանակներում եղել է ընտանեկան, ազգային լավագույն ավանդույթների կրողն ու փոխանցողը։ Նրա փխրուն ուսերին է եղել նոր սերնդի դաստիարակության եւ կրթության ծանր բեռը, որը նա պատվով է կրել։ Մեծ նվիրումով դուք Ձեր ակնածանքի արժանի առաքելությունն այսօր կատարում եք նաեւ մեր կրթօջախներում, ինչի համար ամենաանկեղծ խոնարհումի եւ գնահատանքի եք արժանի։ Ընդունեք ջերմ բարեմաղթանքներս, եւ կրկին անգամ շնորհավորում եմ Մարտի 8-ի գեղեցիկ տոնի առթիվ։
ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյան «Կրթություն» շաբաթաթերթ 05.03.2008թ.
ISMA Agent ծրագիրը առցանց թարգմանչական համակարգի (www.translator.am) մի մասն է, որի օգնությամբ կարելի է կատարել թարգմանություն՝ նշելով և ակտիվացնելով թարգմանվող տեքստը։ ISMA Agent–ի տեղադրումը Ձեր համակարգչում իրականացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել ծրագիրը։Ներբեռնել այստեղ