Ուսումնարանը տոնում է հիմնադրման 50-ամյակը - ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ


News Item: Ուսումնարանը տոնում է հիմնադրման 50-ամյակը
(Category: ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
Posted by Admin1
Wednesday 02 November 2016 - 16:49:00

Ուսումնարանը տոնում է հիմնադրման 50-ամյակը


Այս տարի լրանում է Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի հիմնադրման 50-ամյակը, որի բացման ժապավենը կտրել և առաջին դասն ավանդել է կերպարվեստի մեծ վարպետ Մ. Սարյանը: Այստեղ ուսանողները մասնագիտանում են ոսկերչության, փայտի և քարի գեղարվեստական փորագրության, խեցեգործության, մանրանկարչության, գորգագործության, դերձակ-մոդելավորման մասնագիտությունների մեջ և պարբերաբար կազմակերպում են ցուցահանդեսներ և վարպետության դասեր՝ ներկայացնելով իրենց ստեղծագործությունները:

Նոյեմբերի 1-ին Նկարիչների միության ցուցասրահում կազմակերպվել է երկօրյա հոբելյանական ցուցադրություն և ներկայացվել տարբեր տարիների գործունեության ընթացքում ստեղծված աշխատանքները:

Ցուցահանդեսի բացման հանդիսության ժամանակ պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրվել են ուսումնական հաստատությանն աջակից կազմակերպություններն ու գործընկերները:

Ուսումնարանին աջակցելու համար շնորհակալագրի արժանացավ նաև ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Շնորհակալագիր ԿՏԱԿ-ին



This news item is from ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
( http://www.ktak.am/news.php?extend.279 )