2016 թվականի գործունեության ամփոփ հաշվետվություն - ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ


News Item: 2016 թվականի գործունեության ամփոփ հաշվետվություն
(Category: ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
Posted by Admin1
Friday 23 December 2016 - 16:49:00

2016 թվականի գործունեության ամփոփ հաշվետվություն

2016 թվականի մեկնարկին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է կրթության ոլորտի վերաբերյալ իր հայեցակարգային տեսլականը` ընդգծելով համակարգի հիմնական մարտահրավերների ուղղությամբ նախանշվող արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը: Կրթական ոլորտի կարևորագույն խնդիրների կարգավորման վեկտորը հիմնականում ուղղված էր հասարակությանը մտահոգող ավագ դպրոցների բեռնաթափմանը և մագիստրոսական կրթության որակի բարելավմանը: ՀՀ ԿԳՆ հաշվետվության սեղմ տարբերակում ներկայացված են վերոնշյալ հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ տարվա ընթացքում ձեռնարկված բարեփոխումները և համակարգի ձեռքբերումների համապարփակ պատկերը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության 2016 թվականի տարեկան ամփոփ հաշվետվությունը տեղադրված է ՀՀ ԿԳՆ կայքում և «Հայկական կրթական միջավայրում»:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) նույնպես ամփոփեց «Համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ» և «Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորում» գերակա խնդիրներիի լուծմանն ուղղված` նոր գործառույթների և ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ 2016 թվականին իրականացրած աշխատանքները և ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացրեց ԿՏԱԿ-ի 2016 թվականի գործունեության ամփոփ հաշվետվությունը։




This news item is from ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
( http://www.ktak.am/news.php?extend.287 )